211652_close_icon
views-count39543 դիտում article-date 17:46 22-03-2019

Ինչպես շատ մարդիկ, ես էլ եմ լուսանկարվել Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի հետ ու հերքում եմ քաղաքապետի կողմից ինձ շռայլ ժեստ անելու մասին հրապարակումը. Ես հպարտ եմ, որ ներկայացնում եմ Պստիկյանների տոհմը

Այսօր՝ մարտի 22-ին, [url=https://hraparak.am/post/2138146196?fbclid=IwAR3L2L406ioTbUKMHBm4bMByLM99dnL0rU7ZFa63H2tAgz921-ufIogSmfw]«Հրապարակ» օրաթերթը[/url] տեղեկություն էր հրապարակել, որ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը այս տարվա մարտի 11-ին ինչպիսի շռայլ ժեստ է արել իր հետ ջերմ հարաբերություններ ունեցող Էդգար Պստիկյանին: Օրաթերթը հայտնել էր, որ իր տամադրության տակ էր հայտնվել մի փաստաթուղթ, որը վկայում է, որ Երևանի քաղաքապետարանը 109 մլն դրամի պայմանագրիր է կնքել և տենդերը շահել է Է. Պստիկյանը: Այսօր [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում Է. Պստիկյանը հայտնեց. «Հրապարակված տեղեկությունը իրականությանը չի համապատասխանում, ես ոչ մի նման տենդերի մրցույթի չեմ մասնակցել, անգամ հայտ չեմ ներկայացրել և այդ ամենը հերյուրանք է, իրականությանը չի համապատասխանում: Ես աշխատում եմ ավտոներկրող»: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հարցին՝ այդ դեպքում «Հրապարակ»-ի տրամադրության տակ կա փաստաթուղթ, որը վկայում է այդ գործարքի մասին, Է. Պստիկյանն ասաց. «Չգիտեմ, ինչ փաստաթուղթ է մատնանաշում «Հրապարակ»-ը, բայց ես միանշանակ պնդում ենմ, որ այդ ամենը սուտ է: Իմ հետ կապ չունի: Անգամ մտերիմ հարաբերությունների մեջ չեմ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի հետ: Նրանք իրենց լուրը հրապարկել էին իմ և Երևանի քաղաքապետի լուսանկարով, այդ լուսանկարն էլ մեկ տարվա վաղեմություն ունի, երբ ես այցի էի գնացել Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն հիվանդատես, դրսում տեսա Հայկ Մարությանին ու Հրանտ Թոխատյանին և խնդրեցի, որպեսզի նրանց հետ լուսանկարվեմ: Ի դեպ՝ ոչ միայն ես էի լուսանկարվում, այլ շատ քաղաքացիներ: Ինչ վերաբերվում է իմ ազգանվան հետ իրենց ծաղրական խոսքին, ապա ես հպարտ եմ, որ կրում եմ Պստիկյան ազգանունը, ես հպարտ եմ, որ Պստիկյանների տոհմն եմ ներկայացնում ու վստահ եմ, որ Պստիկյանները միշտ կլինեն, իսկ նման բանսարկու մարդիկ ժամանակավոր են»:

Նմանատիպ նյութեր