211652_close_icon
views-count3269 դիտում article-date 14:35 22-03-2019

Կուրտուան՝ Ռուսաստանից բաց թողած անհեթեթ գոլի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Բելգիայի հավաքականի դարպասապահ Տիբո Կուրտուան մեկնաբանել է իր սխալը Եվրո-2020-ի որակավորման փուլում՝ Ռուսաստանի հետ խաղում (1:3), որից հետո Դենիս Չերիշևը հավասարեցրեց հաշիվը: «Չեմ կարծում, որ իմ կարիերայի ընթացքում սխալներ շատ եմ թույլ տվել: Իհարկե, երբ սխալվում ես, միևնույն է, հույս ունես հաղթանակ տանել: Եվ ես գոհ եմ, թե ինչպես խաղացի հետ և սառնասրտություն պահպանեցի: Ես գնդակը չեմ հեռացնում ուր պատահի: Ի դեպ, 11 մետրանոցը նշանակվեց այն բանից հետո, երբ ես կարճ փոխանցումով սկսեցի գրոհը: Այդ դրվագում ես ցանկանում էի փոխանցում կատարել Ալդերվեյրելդին, սակայն չստացվեց, սկսեցի մի փոքր վարանել և Ձյուբան էլ ինձ թեթևակի հրեց: Դա սխալ չէր սակայն այն ինձ մի փոքր հունից հանեց: Ցավալի է, որ բաց թողեցինք, սակայն նման բան դարպասապահների հետ երբեմն պատահում է», ասել է Կուրտուան:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր