211652_close_icon
views-count35908 դիտում article-date 11:08 22-03-2019

Խոշոր ավտովթար Լոռու մարզում. Վրաստանի 56-ամյա քաղաքացին Scania բեռնատարով կողաշրջվել է. ճանապարհը մասամբ փակվել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ մարտի 21-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 23։00-ի սահմաններում Վրաստանի Հանրապետության քաղաքացի՝ 56-ամյա Մալխասի Գաբելիան Սպիտակ-Երևան ավտոճանապարհի 16-րդ կմ հատվածում՝ Սպիտակի ոլորաններում, իր վարած Scania մակնիշի KV 157 VK բեռնատար կցորդիչով ավտոմեքենայով կողաշրջվել է։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Մ. Գաբելիան մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Սպիտակի բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Սմբատ Նորեկյանի, դասակի հրամանատար Գարիկ Մարտիրոսյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև ոստիկանության Սպիտակի բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր Ուռուսյանի գլխավորությամբ։ Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի հետաքննիչ Պետրոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Դեպքի վայր են ժամանել նաև արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Սպիտակի հրշեջ-փրկարարները, ովքեր փորձում են ճանապարհային ոստիկանների ու քաղաքացիների օգնությամբ ավտոմեքենան վրամբարձ կռունկների միջոցով դարձի բերել։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 93+
93+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր