211652_close_icon
views-count1463 դիտում article-date 23:36 21-03-2019

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաները

Մարտի 21-ին, ժամը 11:31-ին 911 ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքին հարակից դաշտամիջյան ավտոճանապարհին ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենան: *** Մարտի 21-ին, ժամը 03:10-ին  911 ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Վարդենյաց լեռնանցքում՝ Քարավանատան մոտակայքում, կան ձնակույտի մեջ արգելափակված ավտոմեքենաներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Գետափ-Մարտունի ավտոճանապարհի 37-րդ կմ-ին արգելափակվել է մոտ 20 ավտոմեքենա: Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 4 ավտոմեքենա (5 ուղևոր): Մինչ ժամը 07:42-ը փրկարարները Գետափ-Մարտունի ավտոճանապարհի 37-րդ կմ-ին իրականացրել են հերթապահություն: «Եղեգնաձորի» ՃՇՇ-ի աշխատակիցները հատուկ տեխնիկայի միջոցով իրականացրել են ճանապարհի մաքրման աշխատանքներ. ավտոմեքենաները շարունակել են ընթացքը:

Նմանատիպ նյութեր