211652_close_icon
views-count81721 դիտում article-date 19:33 21-03-2019

Արտակարգ դեպք Երևանում. Խրիմյան Հայրիկի անվան դպրոցի բակից հիվանդանոց են տեղափոխվել դանակահարված 2 երիտասարդ տղաներ.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:30-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության բժշիկների հերթապահ խումբը Երևանի թիվ 1 համալսարանական հիվանդանոց է տեղափոխել 2 երիտասարդ տղաների: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արման Պապյանի գլխավոորւթյամբ: Օպերատիվորեն ժամանել են նաև ոստիկանության Մարաշի բաժանմունքի ծառայողները՝ բաժանմունքի պետ Արտակ Ասատրյանի գլխավորությամբ: Օպերատիվորեն ժամանել են նաև ոստիկանութան Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի մեծ թվով ծառայողներ՝ Գուրգեն Մաթևոսյանի գլխավորությամբ: Այս պահին ոստիկանները նշված դպրոցի բակում հայտնաբերել են արնանման հետքեր: Ոստիկանները պարզել են, որ վիրավորներն են՝ 27-ամյա Միքայել Մելիքյանը, ով հիանդանոց է տեղափոխվել «ձախ արմնկային շրջանի դրսային մակերեսի կտրած վերք» ախտորոշմամբ և 20-ամյա Էդգար Զաքարյանը, ով հիվանդանոց է տեղափոխվել «կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած վերք, աջ նախաբազկի մակերեսի վերք» ախտորոշմամբ: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ այս պահին վիրավորները տեղափոխվել են վիրահատարան: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ոստիկանության կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները պարզել են, որ նրանք դանակահարվել են կենտրոն վարչական շրջանում գործող Խրիմյան Հայրիկի անվան դպրոցի բակից: Փաստի առթիվ ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 45+
45+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր