1220 դիտում
17:32 21-03-2019
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալը հանդիպել է Միջազգային հանրապետական ինստիտուտի ներկայացուցիչների հետ
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը մարտի 20-ինհանդիպում է ունեցել Միջազգային հանրապետական ինստիտուտի ներկայացուցիչների ևինստիտուտի հրավերով, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) կողմից ֆինանսավորվող «Հայաստանում ընտրական գործընթացների և քաղաքական հաշվետվողականության ամրապնդման» ծրագրի շրջանակներում Վաշինգտոնից Երևան ժամանածռազմավարական հայտնի խորհրդատու Բարրի Ջեքսոնի հետ։
Հանդիպմանը մասնակցել են.Միջազգային Հանրապետական Ինստիտուտի Վրաստանի գրասենյակի ծրագրի պատասխանատու Վլադիմեր Ռազմադձեն, Միջազգային Հանրապետական Ինստիտուտի հայաստանյան գրասենյակի ծրագրի պատասխանատու Ասթինե Բադեյանը, նախարարության Ռազմավարական ծրագրավորման և մոնիթորինգի վարչության պետ Արտակ Բաղդասարյանը և Միջազգային համագործակցության վարչության պետ Արմեն Այվազյանը։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նախարարության կառուցվածքային փոփոխություններին առնչվող հարցեր, մասնավորապես նախարարության կառուցվածքային ձևավորման և մարտահրավերների, այլ պետական մարմինների և քաղաքացիների հետ արդյունավետհաղորդակցմանուհամագործակցության, ընթացիկկարիքներիգնահատմանևկարողություններիբարձրացման վերաբերյալ։
Փոխնախարար Ավագ Ավանեսյանը ներկայացրել է հյուրերին նախարարության համար ներկայումս հրատապ և առանցքային մարտահրավերները, ինչպես նաև այն թիրախային խնդիրներն ու կարիքները, որտեղ կակնկալվեն Միջազգային հանրապետական ինստիտուտի օգնությունն ու աջակցությունը։
Բարրի Ջեքսոնը, ներկայացնելովպետական տարբեր մարմինների հետ իր տարիների փորձը,հայտնել է իր կարծիքը նշված մարտահրավերների և խնդիրների լուծման վերաբերյալ։
Հանդիպման ավարտին կողմերը պատրաստակամություն են հայտնել ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության և Միջազգային հանրապետական ինստիտուտի միջև հետագա սերտ և արդյունավետ համագործակցության համար։
Նմանատիպ նյութեր
29774 դիտում
18:24 01-11-2016
Վարչապետ Կարեն Կարպետյանի որոշմամբ պաշտոնից ազատվել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալը
Այս բաժնից
499 դիտում
18:06 22-01-2025
Տիգրան Գալստյանը հանդիպել է Ռումինիայի Սենատի արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահի հետ
634 դիտում
17:42 22-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մատենադարանից մինչև Ազատության հրապարակ ընկած ճանապարհահատվածի երթևեկությունը
1114 դիտում
17:28 22-01-2025
Օպերայի և բալետի թատրոնն այլևս ազգային չի լինի. ԱԺ-ն ընդունեց նախագիծը