Վարչապետ Կարեն Կարպետյանի որոշմամբ պաշտոնից ազատվել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալը
ՀՀ Վարչապետ Կարեն Կարպետյանի որոշմամբ պաշտոնից ազատվել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանը:
Վարչապետի որոշման մեջ ասվում է.
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվա-կանի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 6-րդ ենթակետը՝ Հովհաննես Հովհաննիսյանին ազատել Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն։