1979 դիտում
16:57 21-03-2019
Վիլնյուսում անցկացվել է Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվան նվիրված միջոցառում
Մարտի 20-ին Լիտվայի օրենսդիր մարմնում՝ Սեյմում, տեղի ունեցավ Ֆրանկոֆոնիայի օրվան նվիրված «Ֆրանկոֆոնիան, ժամանակակից աշխարհը և թվային տարածությունը» խորագիրը կրող կոնֆերանսը, որին մասնակցեց և ելույթով հանդես եկավ Լիտվայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը։
Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկավ Լիտվայի Սեյմի պատգամավոր, Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովում Լիտվայի պատվիրակության ղեկավար Արունաս Գելունասը (Arūnas Gelūnas), ով մասնավորապես նշեց, որ չնայած ՖՄԿ-ում Լիտվան ունի դիտորդի կարգավիճակ, այնուամենայնիվ ակտիվորեն մասնակցում է միջոցառումներին և խրախուսում ֆրանկոֆոն արժեքների տարածումն իր երկրում։
Ներկաներին ուղղված իր խոսքում դեսպան Մկրտչյանը նշեց, որ գիտաժողովի թեման պատահական չի ընտրվել, քանզի այսօր Ֆրանկոֆոնիան նաև թվային տարածություն է նորարարությունների և զարգացումների համար։ Անդրադառնալով Հայաստանի՝ որպես Ֆրանկոֆոնիայի ընտանիքի ակտիվ անդամի գործունեությանը կազմակերպությունում, դեսպան Մկրտչյանն ասաց, որ մեր երկիրը բոլոր հնարավոր ուղղություններով տարածում է Ֆրանկոֆոնիան և վերջինիս գաղափարները։
Ներկայացնելով 2018թ․ հոկտեմբերին Երևանում տեղի ունեցած ՖՄԿ 17-րդ գագաթաժողովի արդյունքներն ու ձեռքբերումները՝ Տ․Մկրտչյանը միաժամանակ հայտնեց, որ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում զարգացումն ու առաջընթացը ՀՀ կառավարության առաջնահերություններից է, որի իրականացման համար կարևոր դեր է խաղում նաև ՖՄԿ թվային և տնտեսական ռազմավարությունը։
Ելույթներով հանդես եկավ նաև Լիտվայում Ֆրանսիայի դեսպան տիկին Կլեղ Լինիեր-Կունատը, ով ներկայացրեց ֆրանկոֆոնիայի նպատակները՝ համերաշխությունը, ժողովուրդների իրավահավասարութունը, երկխոսությունը, ժողովրդավարությունն ու դրանց խրախուսմանն ուղղված կազմակերպության հանձնառությունները։ Կիբերանվտանգության հարցերով փորձագետ Գայ-Ֆիլիպ Գոլշտայնն անդրադարձ կատարեց ՖՄԿ թվային տարածությունում առկա մարտահրավերներին, սպառնալիքներին և դրանց դիմակայմանն ուղղված միջոցառումներին։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+
Նմանատիպ նյութեր
2793 դիտում
23:10 21-03-2017
Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվան նվիրված հանդիսավոր միջոցառում է անցկացվել Ստրասբուրգում
4254 դիտում
22:48 28-03-2018
Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվան նվիրված միջոցառում է անցկացվել Ռումինիայում
4004 դիտում
17:14 22-03-2017
Ստեփանակերտում կայացել է Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվան նվիրված միջոցառում
Այս բաժնից
388 դիտում
18:06 22-01-2025
Տիգրան Գալստյանը հանդիպել է Ռումինիայի Սենատի արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահի հետ
511 դիտում
17:42 22-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մատենադարանից մինչև Ազատության հրապարակ ընկած ճանապարհահատվածի երթևեկությունը
946 դիտում
17:28 22-01-2025
Օպերայի և բալետի թատրոնն այլևս ազգային չի լինի. ԱԺ-ն ընդունեց նախագիծը