211652_close_icon
views-count7564 դիտում article-date 13:14 21-03-2019

«Բուկինիստ» ընկերությունն ընդլայնում է միջազգային համագործակցությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Մարտի 12-14-ը Լոնդոնի «Օլիմպիա» սրահում տեղի է ունեցել Լոնդոնի գրքի տոնավաճառը /The London Book Fair/: Սա համաշխարհային հրատարակչական համայնքի առաջատար ֆորում է, որն ամեն գարնան աշխարհի տարբեր անկյուններից հավաքում է հրատարակիչների, գրավաճառների, գրադարանավարների և համաշխարհային գրքի շուկայի բազմաթիվ այլ հեղինակավոր ընկերությունների ներկայացուցիչների: Օրեր առաջ «Բուկինիստ» ընկերության ներկայացուցիչները նեկա են գտնվել Լոնդոնի գրքի տոնավաճառին, անցկացրել արդյունավետ հանդիպումներ: Լոնդոնի գրքի տոնավաճառ կատարած այցի արդյունքում շուտով «Բուկինիստ»-ի գրախանութները կհամալրվեն գրականության նոր ու հետաքրքիր խմբաքանակով: «Բուկինիստ» ընկերության ներկայացուցիչները մարտի 19-21-ը ներկա են եղել նաև Մոսկվայում անցկացված «Скрепка Экспо 2019» գրենական պիտույքների և գրասենյակային պարագաների 26-րդ միջազգային մասնագիտացված ցուցահանդեսին: Ապա հանդիպել են ՌԴ-ում գործող ոլորտի ամենախոշոր ընկերությունների ներկայացուցիչների հետ: Այդ հանդիպումների արդյունքում ևս շուտով «Բուկինիստ»-ի գրախանութները կհամալրվեն գրականության և գրենական պիտույքների նոր տեսականիով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+

Նմանատիպ նյութեր