Հայկական ներկրող ընկերությունն ընդլայնում է էկվադորական ապրանքների ներկրման ծավալը. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
«ԱրմԷկ Թրեյդինգ» ընկերության հիմնադիր-տնօրեն Վարդան Հարությունյանը հոկտեմբերի 3-20-ը աշխատանքային և ընկերական այցով մեկնել էր Էկվադոր։
Այցի նպատակն էր էկվադորական մթերքների և ապրանքների ներկրման հոսքի ընդլայնումն ու դիվերսիֆիկացումը հայկական և այլ շուկաներում։
Այցի ընթացքում Վ․ Հարությունյանը մասնակցել է Էկվադորի Բանան արտահանողների ասոցիացիայի նախաձեռնությամբ և Էկվադորի Առևտրի պալատին կից գործող «ՊրոԷկվադորի» գրասենյակի օգնությամբ կազմակերպված ֆորումին, որի ընթացքում ձեռք են բերվել երկկողմ շահավետ համաձայնություններ՝ տեղական բանան արտադրող և արտահանող ընկերությունների հետ։
Ընկերության հիմնադիրը այցելլ է նաև էկվադորական ծաղկի առաջատար պլանտացիաներ, տեղում ծանոթացել ծաղկի որակին։ Այսուհետև ծաղկի ավելի մեծ քանակություն և տեսականի կներկվի Հայաստան։
Վերոնշյալ ապրանքներից բացի՝ «ԱրմԷկ Թրեյդինգ» ընկերությունը բանակցություններ է վարել նաև հատիկավոր կակաոյի, կակաոյից ստացված այլ մթերքների ներկրման շուրջ։
Վ. Հարությունյանն իր նպատակն է համարում երկու երկրների միջև առևտրատնտեսական կապի զարգացումը, ինչպես նաև էկվադորական ապրանքների արտահանումը դեպի ԵԱՏՄ երկրներ և Վրաստան, և վստահեցնում է, որ 2018 թվականի սկզբից Էկվադորում մեծ և ծավալուն ներդրումներ կսկսի իրականացնել։