211652_close_icon
views-count47173 դիտում article-date 12:58 21-03-2019

Երևանում 24-ամյա վարորդը Toyota Altezza-ով Էրեբունի օդանավակայանի մոտ բախվել է կամրջի երկաթե ճաղավանդակներին, այնուհետև շինության պատին. ժամանել է Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մարտի 21-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։30-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 24-ամյա Արսեն Բադալյանը իր վարած Toyota Altezza մակնիշի 36 AQ 465 համարանիշի ավտոմեքենայով Էրեբունի օդանավակայանի հարևանությամբ գտնվող նոր կառուցված կամրջի վրա բախվել է երկաթե ճաղավանդակներին, առաջ ընթացել, հայտնվել ձորակում ու բախվել բնակելի տան շինության պատին։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան։ Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները։ Օպերատիվորեն ժամանել է նաև Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանը, ով քաղաքացիների օգնությամբ վերամբարձ կռունկի միջոցով ավտոմեքենան դուրս բերեցին անվտանգ վայր։ Փաստի առթիվ ՃՈ 1-ին սպայական գումարտակում նյութեր են նախապատրաստվում։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 140+
140+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր