211652_close_icon
views-count1452 դիտում article-date 15:38 19-03-2019

Մաուրիսիո Պոչետինո. Չեմպիոնների լիգայի ֆավորիտը միանշանակ «Բարսելոնան» է

«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն անդրադարձել է Չեմպիոնների լիգայի ֆավորիտներին: «Եթե Չեմպիոնների լիգայում կա ֆավորիտ, ապա դա «Բարսելոնան» է: Պատրաստ եմ ստորագրել, որ կցանկանայի նրանց հետ եզրափակիչում խաղալ: Ցանկացած անգլիական թիմ կգերադասեր խուսափել այլ անգլիական թիմի հետ հանդիպել, բայց վիճակահանությունն այդպիսի բան է, ունենք այն, ինչ՝ ունենք: «Սիթին» այն թիմն է, որի առջև հաղթելու առաջադրանք է դրված, բայց դա այդպես էր ոչ միայն Գվարդիոլայի օրոք, այլ նաև՝ Մանչինիի, Պելեգրինիի: Մենք պայքարելու ենք նոր ստադիոնի օգնությամբ: 62 հազար մարդ իրենց էներգիայով մեզ կլիցքավորեն: Վստահ եմ, որ կարող ենք անակնկալ մատուցել: Ինչ վերաբերվում է «Մանչեսթեր Յունայթեդին», ապա վերջին տարիներին այդ թիմը ստեղծված է մեծ հաղթանակների համար: Իհարկե, նրանք բարձր կարգ ունեն, սակայն իմ կարծիքով, «Բարսելոնան» մի աստիճան բարձր է», ասել է Պոչետինոն:

Նմանատիպ նյութեր