3674 դիտում
21:34 18-03-2019
Կտրականապես անընդունելի է Արցախը որևէ պետության մանդատի տրամադրելու հարցը. Էդմոն Մարուքյանը՝ Սամվել Բաբայանին
Մեզ համար կտրականապես անընդունելի է Արցախը որևէ պետության մանդատի տրամադրելու հարցը:
Այս մասին «[url=https://artsakhpress.am/arm/news/103220/ktrakanapes-anynduneli-e-arcakhy-oreve-petutyan-mandati-tramadrelu-harcy-edmon-maruqyany-samvel-babayanin.html]Արցախպրես[/url]»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ՀՀ խորհրդարանական «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով այն հարցին, թե ինչքանով է ընդունելի Արցախի հիմնախնդրի լուծման վերաբերյալ ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի հայտարարությունը, որ Արցախը պետք է դրվի Ռուսաստանի Դաշնության մանդատի ներքո:
«Ընդհանրապես, անհասկանալի է, թե ինչ է նշանակում ինչ-որ մի պետության մանդատի տակ դնել: Կարծում եմ՝ նմանատիպ խոսակցությունները կարող են տանել նրան, որ մարդիկ ուղղակի կհուսալքվեն: Այսինքն մենք չենք կարող ուրիշ պետությանը խնդրել, որ այդ հարցով զբաղվի:
Դա աբսուրդ է: «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը, ինչպես նշել էինք, պաշտպանում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձևաչափով Արցախի հիմնախնդրի խաղաղ կարգավորումը, և մենք գտնում ենք, որ Արցախի կողմի վերադարձը բանակցության սեղանի շուրջ շատ կարևոր պայման է, հետևաբար պետք է պայքարել դրա համար:
Կարծում ենք, որ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը նաև հանրաքվեով Արցախում արդեն ամրագրված է, հետևաբար դրանից հետո խոսել Արցախը որևէ պետության մանդատի տակ դնելու հարցի շուրջ, մեզ համար կտրականապես անընդունելի է»,- մասնավորապես նշել է Է. Մարուքյանը:
Նմանատիպ նյութեր
4351 դիտում
21:49 27-06-2024
Մանդատալաց. մարդկանց խաբեցին, հիմա լացում են մանդատի համար. Էդմոն Մարուքյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Այս բաժնից
619 դիտում
20:33 30-01-2025
Կոմիտասի թանգարան-ինստիտուտը նշում է հիմնադրման 10-ամյակը
829 դիտում
20:21 30-01-2025
Նարեկ Մկրտչյանը զրույց է ունեցել Աշխատանքի միջազգային կազմակերպության գլխավոր տնօրենի հետ
847 դիտում
20:09 30-01-2025
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են