211652_close_icon
views-count2165 դիտում article-date 17:10 18-03-2019

Հակոբ Արշակյանը չինական կազմակերպության ներկայացուցիչների հետ քննարկել է «Հյուսիս-հարավ» ճանապարհի շինարարության հետ կապված հարցեր

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանն ընդունել է չինական «Սինոհիդրո» շինարարական կազմակերպության ներկայացուցչներին՝ գլխավոր տնօրենի տեղակալ Պան Ջինրենի գլխավորությամբ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են «Հյուսիս-հարավ» ճանապարհի Տրանշ 3-ի՝ Թալին-Լանջիկ, Լանջիկ-Գյումրի հատվածի շինարարության հետ կապված մի շարք հարցեր։ Այս ճանապարհահատվածում որակի ու ժամկետների հետ կապված մի շարք խնդիրներ էին առաջացել, որոնց լուծման ուղղությամբ վերջին շրջանում կոնկրետ քայլեր են ձեռնարկվել։ Պան Ջինրենին նշել է, որ շինարարության ընթացքն արագացնելու և առաջընթաց ապահովելու նպատակով համապատասխան աշխատանքներ են կատարվել. համալրվել է մասնագետների քանակը, ավելացվել է շինտեխնիկան։ Նախարար Հակոբ Արշակյանն ընդգծել է, որ «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի կառուցումը Հայաստանի գլխավոր ճանապարհաշինական ծրագիրն է, որը գտնվում է ՀՀ կառավարության ուշադրության կենտրոնում։ Այն պետք է կառուցվի առավելագույն բարձր որակով՝ պահպանելով շինարարության համար սահմանված ժամկետները։

Նմանատիպ նյութեր