Տեղի է ունեցել հանդիպում Հյուսիս-հարավ-ի Տրանշ-2-ի տեխհսկողությունն իրականացնող կազմակերպության ներկայացուցիչների հետ
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամում տեղի է ունեցել հանդիպում Հյուսիս-հարավ ճանապարհի Տրանշ-2-ի տեխհսկողությունն իրականացնող կազմակերպության՝ «Էջիս Ինթերնեյշնլ» և «Կոքս Կոնսալթ» ՀՁ ներկայացուցիչների հետ։ Այս մասին հայտնում են հիմնադրամից:
Հանդիպման առանցքում Տրանշ-2-ի՝ Ագարակի հնագիտական վայրը շրջանցող 8կմ (Մ-1 կմ29+600-կմ37+545) և 34կմ հատվածների (Մ-1 կմ 37+545-կմ 71+500) շինարարությանն առնչվող թեմաներն էին:
Անդրադարձ է եղել շինհրապարակներում իրականացվող աշխատանքների ընթացքին ու առաջընթացին։
Քննարկվել են ժայռային հանույթի‚ լիցքի‚ ջրահեռացման համակարգի‚ արհեստական կառույցների շինարարության‚ շինարարության ժամանակացույցի հետ կապված և բազմաթիվ այլ հարցեր։
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանն ընդգծել է‚ որ բոլոր աշխատանքները պետք է իրականացվեն համաձայն աշխատանքային ծրագրի և պայմանագրի ժամանակացույցի: