211652_close_icon
views-count51339 դիտում article-date 12:20 18-03-2019

Էջմիածնի թունելը դարձել է պատուհաս՝ վարորդների համար. 15-ից ավելի ավտոմեքենաներ փոսերի պատճառով կոտրել են անվահեծանները. պատկան մարմինները փոսալցման նոր տեխնոլոգիա են կիրառում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արդեն տևական ժամանակ է, Երևան-Արմավիր ավտոճանապարհի 16.5 կմ հատվածում՝ ժողովրդին հայտնի Էջմիածնի թունելը մի իսկական պատուհաս է դարձել վարորդների համար։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պատճառը թունելի ներսում անմխիթար, ոչ բարվոք վիճակն է։ Փոսերի հետևանքով բազմաթիվ վարորդներ ավտոմեքենաներով ընկնում են այդ փոսերի մեջ, ինչի արդյունքում էլ տեղի են ունենում վթարներ, այդ թվում՝ մարմնական վնասվածքների ելքով, իսկ շատ դեպքերում էլ կոտրվում են մեքենաների անվահեծանները։ Այսօր՝ մարտի 18-ին, հերթական արտակարգ դեպքն է տեղի ունեցել նշված հատվածում, մինչդեռ բազմաթիվ անգամներ ահազանգվել է պատկան մարմիններին, որպեսզի միջոցներ ձեռնարկվեն թերությունները վերացնելու ուղղությամբ, սակայն, պարզվում է, որ պատկան մարմինները, տվյալ դեպքում՝ կապի և տրանսպորտի նաարարությունն ու «Հայավտոճան» ընկերությունը, միայն լսողի դերում են հանդես գալիս. ոչ մի միջոց չեն ձեռնարկում խնդիրը լուծելու ուղղությամբ։ Վերջերս կապի և տրանսպորտի նախարար Հակոբ Արշակյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ էր հրապարակել և ի լուր հանրությանը՝ հայտարարել, որ Դիլիջանի թունելում ԽՍՀՄ տարիների գործող արտաքին լուսավորությունը փոխարինվելու է նոր, ժամանակակից լեդերով։ Կարծում ենք՝ նախարարը նաև այս թունելի համար միջոցներ կձեռնարկի, որպեսզի տվյալ տեղում նույնպես լինի արտաքին լուսավորություն, ինչը հնարավորություն կտա գիշերային ժամերին խուսափել ավտովթարներից։ Այսօր նշված հատվածում 15-ից ավելի ավտոմեքենաներ էին վնասվել, որոնց մի մասի վարորդները, չսպասելով ԱՊՊԱ-ին, իրենց միջոցներով ավտոմեքենաները հեռացնում էին վթարի վայրից։ Օպերատիվորեն ժամանել էին ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վահան Էվինյանի, դասակի հրամանատար Կարեն Աբելյանի գլխավորությամբ։ Միակ սփոփանքը կայանում էր նրանում, որ այսօրվա դեպքերի հետ կապված՝ զոհեր և վիրավորներ չկան։ [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակիցը տեղից հայտնում է, որ վարորդները կոչ-խնդրանքով դիմում են կապի և տրանսպորտի նախարար Հակոբ Արշակյանին և «Հայավտոճան» ընկերության գլխավոր տնօրեն Գոռ Աբրահամյանին, որպեսզի նրանք ճանապարհը սպասարկող պատասխանատուների ականջներին «շշնջան», որ Հայաստանն այլևս քարե դարում չէ ու փոսերը քարերով ու կղմինդրով (ազբեստի շիֆեր) չեն լցնում։ Լուսանկարները և տեսանյութը՝ Կարեն Գրիգորյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 28+
28+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր