211652_close_icon
views-count58414 դիտում article-date 10:50 17-03-2019

Էրեբունու ոստիկաններն ու քննիչները հերթական անգամ ապացուցեցին, որ իրավիճակը իրենց վերահսկողության տակ է. մաքսանենգ ճանապարհով Հայաստան «հերոին» և «մետամֆետամին» տեսակի թմրամիջոցներ ներմուծող իրանցիները տաք հետքերով բռնվեցին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ մարտի 16-ին, Հայաստանի քննչական կոիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի պետ, արդարադատության գեներալ-մայոր Արթուր Գոյունյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբի ղեկավար, նույն բաժնի հատկապես կարևոր գործերով քննիչ Տիգրան Միրզոյանը միջնորդություն է հերկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց երկամսյա կալանքի որոշում կայացնի մաքսասնենգ ճանապարհով Հայաստան թմրանիջոցներ ներմուծելու, ապօրինի թմրամիջոց պահելու կասկածանքով ձերբակալված Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիներ, 42-ամյա Մոհամմադ Անսարի և 44-ամյա Խղեոլամռեզա Մոհամմադինի նկատմամբ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դատավորը դռնփակ դատական նիստն անցկացնելուց և խորհրդակցական սենյակից վերադառնալով՝ բավարարել է քննիչչի միջնորդությունը և նշված անձինք կալանավորվել են և տեղափոխվել Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկ: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մարտի 13-ին ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի (6-րդ) գլխավոր վարչությունում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս, ոստիկանության Էրեբունի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողների (բաժնի պետ Վարդան Վարդանյանի), բաժնի պետի օպերգծով տեղակալ Մամիկոն Հակոբյանի, Հայաստանում տեղակայված ՌԴ սահմանապահ զորքերի Մեղրիի զորամասի ծառայողների, ոստիկանության Սյունիքի մարզային վարչության (վարչութւյն պետ Արշալույ Գևորգյանի) և ոստիկանության Մեղրիի բաժնի ծառայողների (ոստիկանության Մեղրիի բաժնի պետի) գլխավորությամբ նշված հանցագործությունը կատարեու կասկածանքով նշված անձինք բերման են ենթարկվել ոստիկանության Էրեբունու բաժին: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ղ. Մուհամմադինի մոտ եղած ձեռքի պայուսակում եղած հեռախոսի լիցքավորիչից հայտնաբերվել է փայլաթիթեղի մեջ փաթեթավորված մոտ 31,78 գ քաշով «մետամֆետամին» թմրամիջոցին նմանվող սպիտակ բյուրեղանման զանգված, իսկ պոլիէթիլենային տոպրակի մեջ 10 հատ M40 գրառմամբ դեղահաբեր: Իսկ Մ. Անսարիի մոտ անձնական խուզարկությամբ նրա մոտ եղած ձեռքի պայուսակում եղած հեռախոսի 3 լիցքավորիչների մեջ հայտնաբերվել է համապատասխանաբար 25,0 գ քաշով «մետամֆետամին» տեսակի թմրամիջոցի նմանվող սպիտակ բյուրեղանման զանգված, մոտ 21.49 գ և մոտ 24.31 գ քաշերով «հերոին» տեսակի թմրամիջոցին նմանվող մուգ շագանակագույն զնագվածներ: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վերջիններս ոստիկաններին ու քննիչներին հայտնել են, որ հայտնաբերված թմրամիջոցները պատկանում են իրենց և Իրանից մաքսանենգ եղանակով ներմուծել են Հայաստան: Փաստի առթիվ Տ. Միրզոյանին որոշմամբ հարուցված քրեական գործի շրջանակում քննիչի որոշմամբ նշանակվել է դատանյութագիտական փարձաքննություն: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+

Նմանատիպ նյութեր