Աշոտ Սմբատյանը համատեղության կարգով նշանակվել է Լիխտենշտայնի Իշխանությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան
ՀՀ նախագահ Արմն Սարգսյանի հրամանագրով՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանը համատեղության կարգով նշանակվել է Լիխտենշտայնի Իշխանությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան։
Նախագահր հրամանագրում ասված է.
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի.
Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ ՍՄԲԱՏՅԱՆԻՆ, համատեղության կարգով, նշանակել Լիխտենշտայնի Իշխանությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Բեռլին)։