2511 դիտում
16:13 16-03-2019
Հարկադիր կատարման ծառայությունը` «ԱՐՄՕՅԼ» ՓԲԸ վերաբերյալ հարուցված կատարողական վարույթի վերաբերյալ
Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը, հաշվի առնելով զանգվածային լրատվության միջոցներով կատարված հրապարակումները «ԱՐՄՕՅԼ» ՓԲԸ վերաբերյալ հայտնում է հետևյալը.
«ՀՀ Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից 05.03.2019 թվականին տրված կատարողական թերթի հիման վրա Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Հարկադիր կատարման օպերատիվ բաժնում 06.03.2019 թվականին հարուցվել են թիվ 04991809 և թիվ 04991822 կատարողական վարույթները: Հիշյալ կատարողական վարույթների շրջանակներում իրականացված կատարողական գործողությունների արդյունքում 07.03.2019 թվականին հարկադիր կատարողի կողմից կազմվել է համապատասխան արձանագրություն առ այն, որ կատարողական թերթով սահմանված հասցեներում որևէ գործողություն, այդ թվում՝ որևէ արտադրական գործունեություն կամ շինարարություն չի իրականացվում: 13.03.2019 թվականին Ծառայություն ստացված դիմումի հիման վրա նույն օրը հարկադիր կատարողները կրկին այցելություն են կատարել նշված հասցեներ և կազմել համապատասխան արձանագրություն այն մասին, որ տարածքում որևէ գործողություն, այդ թվում՝ որևէ արտադրական գործունեություն կամ շինարարություն չի իրականացվում»,- ասված է տարածված հաղորդագրությունում:
Նմանատիպ նյութեր
2543 դիտում
17:08 04-05-2019
Հարկադիր կատարման ծառայությունը նշել է Հարկադիր կատարողի օրը և կազմավորման 21-ամյակը . ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
721 դիտում
18:27 23-12-2024
Շարմազանով. Բա որ Արցախը «հանձնված» էր մինչեւ իրեն, ինչո՞ւ ինքը մարեց 5 հազար ընտանիքի ճրագ
604 դիտում
18:17 23-12-2024
Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Հովհաննես Չեքիջյանին ծննդյան 96-ամյակի առթիվ
409 դիտում
18:04 23-12-2024
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են թվայնացման ոլորտում կատարված աշխատանքը և հետագա աշխատանքային պլանը