Վարչապետը Ռանչպար գյուղում շրջայցի ընթացքում ծանոթացավ համայնքի խնդիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախապես չծրագրավորված այցով գտնվելով Արարատի մարզի Ռանչպար գյուղում, ծանոթացել է համայնքի խնդիրներին։
Ն. Փաշինյանը հանձնարարել է զբաղվել համայնքի խնդիրների լուծմամբ։ Առաջնահերթությունը տրվելու է գյուղի մանկապարտեզին:
«Բոլոր խնդիրները միասին չենք կարող լուծել: Հիմա մանկապարտեզի խնդրի վրա ենք կենտրոնանում: Մանկապարտեզի վերաբերյալ պատկերացումներն ամբողջացնում ենք, նոր անցնում մյուս խնդիրներին»,- ասաց ՀՀ վարչապետը
Ռանչպար գյուղի բնակիչները վարչապետին ներկայացրին միջհամայնքային երթուղային ցանցի, վարկային տոկոսադրույքների և իրենց այլ խնդիրները:
Նիկոլ Փաշինյանը Ռանչպարում շրջայցից հետո ուղևորվեց Սիս համայնք: