2291 դիտում
17:02 15-03-2019
Բազկամարտի աշխարհի գործող չեմպիոնը պարգևատրեց դատապարտյալներին
Բազկամարտի աշխարհի գործող չեմպիոնը պարգևատրեց դատապարտյալներին
ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի կողմից դատապարտյալների շրջանում իրականացվեց մարզական միջոցառում՝ բազկամարտի ներհիմնարկային առաջնություն, որին մասնակցելու համար շուրջ 20 դատապարտյալ ինտենսիվ ձևով մարզվում էր դեռևս փետրվարի 4-ից:
Բացման խոսքով հանդես եկավ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի պետի տեղակալ, արդարադատության փոխգնդապետ Արծրուն Պետրոսյանը՝ ներկայացնելով նաև միջոցառման պատվավոր հյուրերին, որոնց թվում էին բազկամարտի աշխարհի գործող չեմպիոն Սերոբ Աբրահամյանը, Լոռու մարզի «ARMWRESTLING» ֆեդերացիայի նախագահ Արամ Զուրաբյանը և նույն ֆեդերացիայի մարզիչ Արտակ Օդաբաշյանը:
Ա. Պետրոսյանն իր խոսքում կարևորեց անազատության մեջ գտնվող անձանց ազատ ժամանակի արդյունավետ կազմակերպումը և վերջիններիս վերասոցիալականացմանը նպաստող նմանատիպ մրջոցառումների իրականացումը:
Եզրափակիչ դուրս եկած ութ դատապարտյալներից առաջնության 1-ին երեք մրցանակային տեղերը զբաղեցրին համապատասխանաբար Ա. Նիկողոսյանը, Ա. Առաքելյանը, Ա. Մուրադյանը:
Նրանք բազկամարտի աշխարհի գործող չեմպիոն Սերոբ Աբրահամյանի կողմից պարգևատրվեցին պատվոգրերով:
Նմանատիպ նյութեր
3768 դիտում
22:52 15-03-2019
«Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում բազկամարտի աշխարհի գործող չեմպիոնը պարգևատրել է դատապարտյալներին
5795 դիտում
15:44 12-09-2017
Ոսկի, արծաթ և բրոնզ՝ բազկամարտի աշխարհի առաջնությունում. ՖՈՏՈՇԱՐՔ
3204 դիտում
09:28 01-11-2019
Սարգիս Ստեփանյանը դարձել է բազկամարտի աշխարհի չեմպիոն
Այս բաժնից
439 դիտում
19:37 06-05-2024
Գեղարքունիքի մարզի Կարմիրգյուղ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ
550 դիտում
19:24 06-05-2024
Նիկոլ Փաշինյանը կնախագահի Մոսկվայում ԵԱՏՄ 10-րդ գագաթնաժողովը
478 դիտում
18:50 06-05-2024
Արդարադատության նախարարն այցելել է Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Արմավիրի մարզային բաժին