211652_close_icon

Սարգիս Ստեփանյանը դարձել է բազկամարտի աշխարհի չեմպիոն

views-count3678 դիտում article-date 09:28 01-11-2019
[url=https://armsport.am/2019/10/31/sargis/]Armsport[/url]-ը գրում է. Ռումինիայի Կոնստանտա քաղաքում կայացած հաշմանդամություն ունեցողների բազկամարտի աշխարհի առաջնությանը Հայաստանի ներկայացուցիչ, նախկին զինվորական Սարգիս Ստեփանյանը զբաղեցրել է առաջին հորիզոնականը։ Սարգիսը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում և շնորհակալություն հայտնել բարի խոսքերի ու դրական լիցքեր փոխանցելու համար. «Շնորհակալ եմ ձեզ` բարի խոսքեր ու դրական լիցքեր փոխանցելու համար։ Դուք եք ինձ ուժ տվողը։ Կհանդիպենք շուտով` մեր սիրելի հայրենիքում»,- գրել է նա: Հիշեցնենք, որ մայոր Ստեփանյանը Եվրոպայի կրկնակի և Աշխարհի արդեն քառակի չեմպիոն է:

Նմանատիպ նյութեր