3196 դիտում
11:32 15-03-2019
Հատուկ քննչական ծառայությունը արձագանքել է Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Ռուբեն Սահակյանի հայտարարությանը
ՀՀ հատուկ քննչական ծառայությունը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ անդրադարձել է Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Ռուբեն Սահակյանի մի շարք հայտարարություններին:
ՀՔԾ-ի հաղորդագրության մեջ նշված է.
«Սահմանադրական կարգը տապալելու մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Ռուբեն Սահակյանի կողմից լրագրողների հետ ճեպազրույցում այսօր հնչեցրած հայտարարություններին ի պատասխան անհրաժեշտ ենք համարում հայտնել հետևյալը.
ՀՀ հատուկ քննչական ծառայության պետի կողմից երբևիցե արված յուրաքանչյուր հայտարարություն, այդ թվում` բանակը մարտի 1-ի դեպքերին ներգրավելու, դրա արդյունքում սահմանին հերթապահություն իրականացնող զինվորներին ժամանակին չփոխարինելու, բանակի կողմից մարտական փամփուշտներով լիցքավորված հրազեն կիրառելու և մասնավոր միջոցների հաշվին զինվորականներին գումար բաժանելու վերաբերյալ, հիմնված է բացառապես քրեական գործի շրջանակներում դատավարական ընթացակարգերով ձեռք բերված հավաստի ապացույցների վրա:
Հուսով ենք, որ մոտ ապագայում բոլոր այդ ապացույցները կհետազոտվեն հրապարակային դատաքննության ընթացքում, և պաշտպանական կողմն այլևս զրկված կլինի սուտ տեղեկություններ տարածելու միջոցով հանրությանն ապակողմնորոշելու փորձեր անելու հնարավորությունից:
Այս ամենից հետո մնում է ենթադրել միայն, որ Ռուբեն Սահակյանը կամ չի ծանոթացել քրեական գործի նյութերին, կամ ծանոթացել է, սակայն դրանք ներկայացնում է խեղաթյուրված` մոլորեցնելով հանրությանը, կամ էլ ծանոթացել է, սակայն որոշ օբյեկտիվ պատճառներով ունակ չէ ընկալել դրանց բովանդակությունը, ինչն ավելի մտահոգիչ է, քանի որ այդ պարագայում կստացվի, որ նա խաբում է ոչ միայն հանրությանը, այլ նաև իր վստահորդին:
Չենք ուզում, իհարկե, Ռուբեն Սահակյանին հակադարձել իր իսկ ցածրորակ արտահայտություններով, փոխարենը նրան կոչ ենք անում չանցնել կոռեկտության ու փաստաբանական էթիկայի սահմանները». նշված է ՀՔԾ-ի հաղորդագրության մեջ:
Նմանատիպ նյութեր
2491 դիտում
17:32 03-06-2019
ԲԴԽ-ն արձագանքել է Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանի հայտարարությանը
3559 դիտում
21:41 02-03-2019
Պետական վերահսկողական ծառայությունը արձագանքել է «Վանաձորի ԲԿ»-ի տնօրենի հայտարարությանը