Ռուսաստանում հայ գործարար է սպանվել
Մերձմոսկովյան Միտիշչի քաղաքում սպանվել է գործարար Գևորգ Թումանյանը: Այս մասին հայտնում է [url=https://www.ren.tv/novosti/2019-03-14/video-sledovateli-rabotayut-na-meste-ubiystva-biznesmena-v-mytishchah]РЕН ТВ-[/url]ն։
Հեռուստաալիքի տվյալներով, մարդասպանները սպասել են տան մուտքի մոտ, և հենց նա հայտնվել է՝ կրակ են բացել։ Սպանությունից հետո հանցագործները հեռացել են իրենց սպասող Volkswagen մակնիշի ամենագնացով։
Մարմինը գտնելու մասին տեղեկատվությունը հաստատել է Ռուսաստանի ՆԳՆ Մոսկովյան շրջանի գլխավոր վարչությունը։ Իրավապահների խոսքով, իրականացվում են հանցագործների հայտնաբերման միջոցառումներ։
Սպանության վայրում աշխատում է օպերատիվ-հետախուզական խումբ, ոստիկանները հանցագործության վկաների են որոնում։
Նշվում է, որ Գ. Թումանյանը զբաղվում էր առևտրով։ Նա 34-35 տարեկան էր։