Նովոռոսիյսկում հայ գործարար է սպանվել
Օգոստոսի 15-ին Ռուսաստանի Դաշնության Նովոսոռիյսկ քաղաքում Գլադկով փողոցում հայտնաբերվել է 55-ամյա տղամարդու դի՝ հրազենային բազմաթիվ վնասվածքներով, տեղեկացնում է «Кубань 24» ինտերնետ-պորտալը։
«Տղամարդու մարմինը հայտնաբերվել է Գլադկով փողոցում։ Պարզվել է մահացածի ինքնությունը. նա գործարար էր»,-նշել է ՌԴ Կրասնոդարի երկրամասի քննչական կոմիտեի բաժնի ղեկավարի ավագ օգնական Նատալյա Սմյացկայան։
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՌԴ քր.օր-ի «Սպանություն» և «Զենքի անօրինական կրում» հոդվածներով։
Ոստիկանությունը հետաքննություն է սկսել։ Ըստ տեղեկությունների՝ սպանվածը հայ էր։