2627 դիտում
22:55 14-03-2019
Ռուսաստանի Դաշնությունում գտնվող ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը հանդիպել է Ռուսաստանի արդյունաբերության և առևտրի նախարարի հետ
Աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը հանդիպել է Ռուսաստանի արդյունաբերության և առևտրի նախարար Դենիս Մանտուրովի հետ։
Երկու երկրների նախարարները քննարկել են արդյունաբերության ոլորտում համագործակցության հեռանկարները։ Դենիս Մանտուրովը պատրաստակամություն է հայտնել աջակցել հայաստանյան ընկերություններին` ռուսական արդյունաբերական ընկերությունների արտադրական գործընթացներում ներառելով հայկական արտադրության բաղադրիչներ։ Կողմերն ընդգծել են համատեղ միջոցառումների մշակման և իրականացման անհրաժեշտությունը՝ երկկողմ առևտրի ծավալների մեծացման նպատակով։
Նախարար Խաչատրյանը Մոսկվայում հանդիպումներ է ունեցել նաև մի շարք գործարարների հետ և նրանց հետ քննարկել ներդրումային նախագծեր, մասնավորապես՝ շինարարության և ոսկեգործության ոլորտներում։ Հանդիպումների արդյունքում ձեռք են բերվել համագործակցության նախնական պայմանավորվածություններ։
Նմանատիպ նյութեր
4078 դիտում
21:15 26-10-2018
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի պաշտոնակատար Տիգրան Խաչատրյանն հանդիպել է չինացի ներդրողների հետ
2019 դիտում
19:56 05-02-2019
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանն հանդիպել է Համաշխարհային բանկի թիմի հետ
Այս բաժնից
742 դիտում
14:21 27-01-2025
Անկարայում քննարկվել է ՀՀ-Թուրքիա կարգավորումը, սահմանային անցակետի բացումը
508 դիտում
13:57 27-01-2025
ՆԳ նախարարն ընդունել է Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանին