2019 դիտում
19:56 05-02-2019
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանն հանդիպել է Համաշխարհային բանկի թիմի հետ
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանն այսօր հանդիպել է Համաշխարհային բանկի Հասանելիության և լոգիստիկ զարգացման համար քաղաքականության առաջարկությունների նախապատրաստման առաքելության հետ։
Նախարար Խաչատրյաննառաքելության ղեկավար Վիկտոր Արագոնեսի հետ քննարկել է Հայաստանում տրանսպորտային հասանելիության և լոգիստիկայի ներկա վիճակն ու խնդիրները։ Վերլուծական աշխատանքի բացահայտումների և գնահատման արդյունքների հիման վրա կկազմվեն համապատասխան առաջարկություններ՝ տրանսպորտային հանգույցների հասանելիության, լոգիստիկայի և բեռնափոխադրումների ոլորտում առկա խնդիրներին լուծումներ տալու նպատակով։ Տիգրան Խաչատրյանը նշել է, որ նախարարության թիմը պատրաստակամ է աջակցելու զեկույցի կազմման աշխատանքներում, ինչպես նաև քննարկելու ձևավորված առաջարկները։
Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարը ՀԲ Հայաստանի գրասենյակի տնօրեն Սիլվի Բոսութղոյի հետ քննակել է նաև Համաշխարհային բանկի հետ համագործակցության շրջանակներում այլ հարցեր և ծրագրեր։
Նմանատիպ նյութեր
1512 դիտում
17:27 22-02-2019
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանն ընդունել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը
4072 դիտում
21:15 26-10-2018
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի պաշտոնակատար Տիգրան Խաչատրյանն հանդիպել է չինացի ներդրողների հետ
Այս բաժնից
436 դիտում
18:06 22-01-2025
Տիգրան Գալստյանը հանդիպել է Ռումինիայի Սենատի արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահի հետ
562 դիտում
17:42 22-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մատենադարանից մինչև Ազատության հրապարակ ընկած ճանապարհահատվածի երթևեկությունը
1021 դիտում
17:28 22-01-2025
Օպերայի և բալետի թատրոնն այլևս ազգային չի լինի. ԱԺ-ն ընդունեց նախագիծը