211652_close_icon
views-count75109 դիտում article-date 19:23 14-03-2019

Ավտոմեքենաների ջարդ Երևանում. Hyundai-ի և Audi-ի վարորդները մեղադրում են միմյանց, Range Rover-ը վերածվել է մետաղե ջարդոնի. վնասվել են կայանված BMW X5-ը, Mercedes-ը, Volkswagen Passat-ն ու 06-ը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մարտի 14-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:20-ի սահմաններում Եղվարդի խճուղում՝ «Օդալեն» ռեստորանային համալիրի դիմաց, բախվել են Hyundai մակնիշի 88 ZD 881 համարանիշի և Audi A8 մակնիշի 35 VR 060 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Audi-ն առաջ է ընթացել և բախվել բետոնե սալիկներին ու ծաղկամաններին և կայանված վիճակում Range Rover մակնիշի 35 PC 221 համարանիշի ավտոմեքենային և առաջ ընթանալով՝ բախվել երկաթե էլեկտրասյանը: Օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբին վարորդները հայտնել են, որ հրաժարվում են բժշկական օգնությունից, քանի որ իրենք վնասվածքներ չեն ստացել, իսկ դեպքի վայրում հավաքվածներն էլ ասում էին, որ մեկ այլ շտապօգնության մեքենա 2 հոգու տեղափոխել է հիվանդանոց: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ Audi-ի՝ բետոնե հատվածներին ու ծաղկամաններին հարվածելու հետևանքով դրանք շպրտվել ու վնասել են ճամապարհի թույլատրելի հատվածում կայանված Mercedes մակնիշի 48 QP 888 համարանիշի, BMW X5 մակնիշի 35 XՍ 649 համարանիշի, ВАЗ 2106 մակնիշի 63 ՏԼ 186 համարանիշի և Volkswagen Passat մակնիշի 14 NM 444 համարանիշի ավտոմեքենաները: Օպերատիվորեն ժամանել են նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչներն ու ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները: Գ. Շամշյանի տեղեկություններով՝. Hyundai-ի և Audi-ի վարորդները մեղադրում են միմյանց: Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը, ինչպես նաև դեպքի վայրում հավաքվածների հայտնած տեղեկությունը, որ վթարի հետևանքով 2 հոգի տեղափոխվել են հիվանդանոց: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 98+
98+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր