37360 դիտում
14:54 22-08-2015
Երևանում բախվել են BMW X6-ն ու Range Rover-ը. վարորդները միմյանց են մեղադրում վթարի մեջ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ճանապարհային ոստիկանության հետաքննչական բաժնի հետաքննիչ Գևորգ Խանաղյանի կողմից նյութեր են նախապատրաստվում երեկ՝ օգոստոսի 21-ին, Երևանում տեղի ունեցած ավտովթարի փաստով:
Ժամը 20:30-ի սահմաններում Շիրազի փողոցի թիվ 38 շենքի մոտ դիմաց բախվել են Երանի բնակիչ Սարգիս Հոբվհաննիսյանի վարած BMW X6 մակնիշի 88 VD 888 համարանիշի և ՌԴ քաղաքացի Հակոբ Կուրղինյանի վարած Range Rover մակնիշի Y 001 TC 96 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան:
Վթարի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողներն ու ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները:
Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է ՃՈ հետաքննիչ Գ. Խանաղյանը, ու քանի որ վթարում վարորդները միմյանց էին մեղադրում, հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 17+
17+