1064 դիտում
16:23 14-03-2019
Դեսպան Բադալյանը հանդիպել է Թուրքմենստանի առևտրի և արտաքին տնտեսական կապերի նախարարի հետ
Մարտի 13-ին Թուրքմենստանում ՀՀ դեսպան Գառնիկ Բադալյանը հանդիպում ունեցավ Թուրքմենստանի առևտրի և արտաքին տնտեսական կապերի նախարար Ամանդուրդի Իշանովի (Amandurdy Işanow) հետ:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին Հայաստանի և Թուրքմենստանի միջև առևտրատնտեսական հարաբերությունների ներկա մակարդակը, փոխգործակցության խորացման հնարավոր ուղղությունները:
Զրուցակիցները համաձայնեցին, որ Աշխաբադի և Երևանի միջև ուղիղ չվերթի ակնկալվող վերաբացումը բոլոր ուղղություններով երկկողմ հարաբերությունների խորացման կարևոր նախապայմաններից մեկն է:
ՀՀ դեսպանը և թուրքմեն նախարարը առանձնահատուկ անդրադարձ կատարեցին երկու մայրաքաղաքներում առևտրի տների բացման հնարավորությանը:
Նմանատիպ նյութեր
1882 դիտում
21:52 13-03-2019
Թուրքմենստանում ՀՀ դեսպան Գառնիկ Բադալյանը հանդիպել է Թուրքմենստանի տեքստիլ արդյունաբերության նախարարի հետ
Այս բաժնից
286 դիտում
19:48 08-05-2024
ՌԴ դիվանագետները և Ռուսական տան ներկայացուցիչը հարգել են Քաջարանում խորհրդային օդաչուների հիշատակը
313 դիտում
19:35 08-05-2024
2024-ին Հայաստանը ձեռնպահ կմնա ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը մասնակցելուց
298 դիտում
19:25 08-05-2024
Նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է NVIDIA ընկերություն