211652_close_icon
views-count2206 դիտում article-date 22:13 09-01-2019

Թուրքմենստանում ՀՀ դեսպան Գառնիկ Բադալյանը հանդիպել է Թուրքմենստանի կառավարությունում մշակույթի և ԶԼՄ-ների ոլորտը համակարգող փոխվարչապետ Բահարգյուլ Աբդիևայի հետ

Հունվարի 8-ին Թուրքմենստանում ՀՀ դեսպան Գառնիկ Բադալյանը հանդիպեց Թուրքմենստանի կառավարությունում մշակույթի և ԶԼՄ-ների ոլորտը համակարգող փոխվարչապետ Բահարգյուլ Աբդիևայի հետ (Bahargül Abdyýewa): Կողմերը քննարկեցին Հայաստանում Կարա-կույունլու թուրքմեն էմիր Ամիր Սաադի՝ Արգավանդում գտնվող դամբարանի գմբեթի վերականգնման և Խնձորեսկ գյուղում գտվող դամբարանի հնարավոր վերականգնման, ինչպես նաև՝ թուրքմենական կողմի համաձայնությամբ Թուրքմենբաշի քաղաքում գտնվող 1903թ. կառուցված հայկական եկեղեցու վերականգնմանն առնչվող հարցեր: Բահարգյուլ Աբդիևան դրվատանքով խոսեց իր՝ 2018թ. «Գորիսը՝ ԱՊՀ մայրաքաղաք» միջոցառումների շրջանակում Հայաստան կատարած այցի և ստացած տպավորությունների մասին: Զրուցակիցները կարևորեցին ՀՀ և Թուրքմենստանի մշակույթի նախարարությունների միջև երկարաժամկետ մշակութային ծրագրի հաստատման անհրաժեշտությունը։ Նշվեց, որ մշակութային կապերի սերտացման և ամրապնդման անհրաժեշտությունից ելնելով, առաջիկայում պետք է վերականգնվի երկու երկրներում մշակույթի օրերի անցկացումը։ Կողմերը մտքեր փոխանակեցին հայ-թուրքմենական երկկողմ և բազմակողմ մշակութային համագործակցությանը վերաբերող հարցերի շուրջ:

Նմանատիպ նյութեր