1182 դիտում
11:39 14-03-2019
Տիգրան Ավինյանն ընդունել է Եվրասիական կայունացման և զարգացման հիմնադրամի պատվիրակությանը
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը մարտի 13-ին ընդունել է Եվրասիական կայունացման և զարգացման հիմնադրամի (ԵԿԶՀ) պատվիրակությանը՝ գործադիր տնօրենի պաշտոնակատար Անդրեյ Շիռոկովի գլխավորությամբ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ փոխվարչապետի գրասենյակից, ողջունելով հյուրերին՝ Տիգրան Ավինյանը նշել է, որ համագործակցությունը ԵԿԶՀ-ի հետ դրական արդյունքներ է գրանցել և առկա են զգալի հնարավորություններ այն էլ ավելի խորացնելու և ընդլայնելու համար:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Անդրեյ Շիռոկովը ասել է, որ ԵԿԶՀ-ն այս տարի նշում է իր կազմավորման 10 ամյակը, որի ընթացքում իրականցվել են կարևոր ծրագրեր հիմնադրամի մասնակից-պետությունների տնտեսական զարգացմանը և կայունացմանը նպաստելու համար: Նա նաև հույս է հայտնել, որ հիմնադրամի ներդրումային պորտֆելը Հայաստանում էլ ավելի կաճի:
Փոխվարչապետն անդրադարձել է կառավարության բարեփոխումներին և զարգացման առաջնահերթություններին՝ մատնանշելով, որ Հայաստանը որդեգրել է ներառական տնտեսական աճի քաղաքականությունը, ինչը ենթադրում է, որ իրականացվող և առաջիկայում իրականացվելիք նախաձեռնությունները պետք է տեղ գտնեն այդ գաղափարախոսության շրջանակներում:
Զրուցակիցները քննարկել են ճանապարհաշինության (մասնավորապես Հյուսիս-Հարավ մայրուղու) և ջրամբարաշինության ու ոռոգման համակարգերի ոլորտներում հիմնադրամի աջակցությամբ իրականացվող ծրագրերի ընթացքը, ինչպես նաև անդրադարձել նոր ուղղություններով համագործակցության հետագա հեռանկարներին:
Նմանատիպ նյութեր
1077 դիտում
15:19 08-12-2015
Նախագահն ընդունել է Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի խորհրդի անդամներին
1111 դիտում
18:02 20-05-2024
Ֆինանսների նախարարն ընդունել է Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի գործադիր տնօրենին
Այս բաժնից
754 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
778 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»