1683 դիտում
21:11 27-05-2016
ՀՀ ԳՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահն ընդունեց Եվրասիական հիմնադրամի կայունացման և զարգացման պատվիրակությանը
Մայիսի 27-ին ՀՀ ԳՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ պարոն Ա. Հարությունյանն ընդունեց «Ոռոգման համակարգերի արդիականացում» և «Հյուսիս-հարավ միջանցքի ավտոմայրուղու շինարարության» ներդրումային ծրագրերի իրականացման շրջանակներում Երևան ժամանած Եվրասիական հիմնադրամի կայունացման և զարգացման պատվիրակությանը:
Պատվիրակության կազմում էին ԵՀԿԶ ներդրումային վարկերի մասով նախագծային խմբի տնօրեն Ա. Չերեկայևը, ԵՀԿԶ նախագծային գործունեության գլխավոր մասնագետ Ս. Սավինը և Եվրասիական զարգացման բանկի երևանյան ներկայացուցչության տնօրենի տեղակալ Ա. Պողոսյանը:
Պարոն Հարությունյանը ներկայացրեց, որ «Ոռոգման համակարգերի արդիականացում» ծրագրի վարկային համաձայնագիրը ստացել է ՀՀ սահմանադրական դատարանի դրական եզրակացությունը, որից հետո 2016թ. ապրիլի 25-ին վավերացվել է ՀՀ Ազգային ժողովի կողմից: Նկատի ունենալով ծրագրի հրատապությունն ու արդիականությունը, ՀՀ ԳՆ ՋՏՊԿ նախագահը հույս հայտնեց, որ ծրագրի դիզայնի և գնումների պլանի հաստատման աշխատանքները հնարավորինս շուտ սկսվեն:
Պատվիրակության անդամներն էլ իրենց կողմից ներկայացրեցին, որ ծրագրի համաձայնագիրը ստացել է իրենց իրավաբանական-փորձագիտական դրական եզրակացությունը և ներկա պահին ընթանում են գնումների պլանի մասով տեխնիկական որոշ հարցերի ճշգրտում: Ակնկալվում է առաջիկա շաբաթվա ընթացքում գնումների համաձայնեցված պլանը ներկայացնել Բանկի հաստատմանը, քանի որ ըստ ժամանակացույցի՝ հունիսի 13-ը համարվում է պայմանագրի էֆեկտիվության վերջնաժամկետը:
Համաձայն ԵԶԲ խորհրդի գնումների ուղեցույցի՝ գնումները պետք է անցնեն միջազգային մրցույթների չափանիշներին համապատասխան, այն է՝ միջազգային մրցույթների հայտարարմամբ:
Բացի գնումների պլանի հաստատումից, ծրագրի ակտիվացումը կախված է նաև «Պլանավորված աշխատանքների հրահանգներ» փաստաթղթից, որի ուղղությամբ կատարվում են վերջնականացման աշխատանքներ:
Նմանատիպ նյութեր
3010 դիտում
20:31 23-10-2015
Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահն ընդունել է Ասիական Զարգացման Բանկի պատվիրակությանը
1113 դիտում
15:19 08-12-2015
Նախագահն ընդունել է Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի խորհրդի անդամներին
1224 դիտում
11:39 14-03-2019
Տիգրան Ավինյանն ընդունել է Եվրասիական կայունացման և զարգացման հիմնադրամի պատվիրակությանը
Այս բաժնից
370 դիտում
18:19 23-01-2025
Սա պայքար է համընդհանուր մարդու իրավունքների համար. Ռուբեն Վարդանյանի փաստաբան
784 դիտում
18:06 23-01-2025
Կոտայքի մարզում գույքագրվել են սննդամթերքի անվտանգության ոլորտում առկա խնդիրները
676 դիտում
16:39 23-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց խաչմերուկի մի հատվածի երթևեկությունը