2776 դիտում
08:56 14-03-2019
«Թավշյա հեղափոխությունը» դրական մեծ առաջընթաց էր․ ԱՄՆ Պետքարտուղարության զեկույց․ «Ամերիկայի ձայն»
Հայաստանում խաղաղ իշխանափոխության արդյունքում իշխանության եկած նոր ուժը հետաքննում և պատժում է նախորդ իշխանությունների կոռուպցիայի դեպքերը: Այս մասին նշված է Միացյալ Նահանգների Պետքարտուղարության կողմից չորեքշաբթի օրը հրապարակված «Մարդու իրավունքների պաշտպանությունը» զեկույցում: Հաղորդում է [url=https://www.amerikayidzayn.com/a/4827917.html]«Ամերիկայի ձայնը»[/url]։
«Նիկոլ Փաշինյանը վարչապետ էր ընտրվել խորհրդարանի կողմից մայիսի 8-ին՝ երկրով մեկ ապրիլին և մայիսին անցնող խաղաղ համազգային բողոքների ցույցերի արդյունքում, որոնք այնուհետև կոչվեցին «Թավշյա հեղափոխություն»: Նոր կառավարությունը մի շարք հետաքննություններ նախաձեռնեց՝ համակարգային կոռուպցիայի դեմ և երկրում դեկտեմբերի 9-ին անցկացվեցին առաջին իրական մրցակցային ընտրությունները», - նշված է Պետրարտուղարության զեկույցում:
Զեկույցի հրապարակման կապակցությամբ արված իր հայտարարության մեջ ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Փոմփեոն նշեց, որ բոլոր նրանք, ովքեր ոտնահարում են մարդու արժանապատվությունը և խախտում մարդու իրավունքները, պատասխան են տալու.
«Մատնանշելով հանցանքները և ճնշում գործադրելով այդ խախտումներն իրականացնող ռեժիմների վրա, մենք կարող ենք փոփոխության հասնել»:
Անդրադառնալով 2018-ին աշխարհում գրանցված մարդու իրավունքների խախտման առավել ծանր դեպքերին, պետքարտուղարը մատնանշեց Չինաստանը, Նիկարագուան և Իրանը:
«Իրանում նախորդ տարի ռեժիմն ապօրինաբար սպանել է 20-ից ավելի և ձերբակալել հազարավոր մարդկանց միայն այն բանի համար, որ վերջիններս բողոքում էին սեփական իրավունքների խախտման դեմ»:
Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա զեկույցի համաձայն 2018-ին Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում գրանցվել էին լուրջ խնդիրներ՝ բռնություններ ազատազրկման վայրերում, ոստիկանական բռնություններ լրագրողների նկատմամբ, բռնություններ սեռական փոքրամասնությունների նկատմամբ, կոռուպցիայի դեպքեր: Սակայն «նոր իշխանությունները քայլեր են ձեռնարկում օրենքի խախտումները հետաքննելու և պատժելու ուղղությամբ, հատկապես՝ քաղաքական ղեկավարության և իրավապահ ամենաբարձր շրջանակներում», ընդգծում է զեկույցը:
Մարդու իրավունքների խախտումներ են արձանագրվել նաև Վրաստանում, որի իշխանություններն ըստ զեկույցի քայլեր են ձեռնարկում մարդու իրավունքների դեմ որոշ հանցագործությունները հետաքննելու ուղղությամբ:
Հարևան Ադրբեջանում իշխանությունները մարդու իրավունքների նկատմամբ լուրջ ապօրինություններ են իրականացրել, այդ թվում՝ սպանություններ, խոշտանգումներ և երեխաների շահագործման ամենածանր դեպքեր: «Մարդու իրավունքների դեմ հանցանք գործած պաշտոնյաների մեծ մասը չի դատապարտվել: Անպատժելիությունը Ադրբեջանում լուրջ խնդիր է մնում», - ասված է Պետքարտուղարության զեկույցում Ադրբեջանի մասին:
Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ զեկույցում նշվում է, որ «անջատողականները, Հայաստանի աջակցությամբ, շարունակել են վերահսկողության տակ պահել Լեռնային Ղարաբաղի մեծ մասը և դրա շուրջ գտնվող յոթ շրջանները»:
Մարդու իրավունքների լուրջ խախտումներ են գրանցվել նաև հարևան Թուրքիայում, որտեղ տեղի են ունեցել անօրենք սպանություններ, քաղաքական դրդապատճառներով կատարված ձերբակալություններ և խոսքի և տեղեկատվության ազատության կտրուկ սահմանափակումներ: Ռուսաստանում Վլադիմիր Պուտինի գլխավորությամբ ստեղծված ավտորիտար քաղաքական համակարգը նույնպես մարդու իրավունքների լուրջ խախտումներ է իրականացրել, այդ թվում արտադատական սպանություններ, ձերբակալություններ և խոսքի ազատության կտրուկ սահմանափակումներ:
Նմանատիպ նյութեր
1469 դիտում
09:25 02-04-2021
Հայաստանում դատավորների կոռուպցիան շարունակում է մնալ մտահոգիչ․ ԱՄՆ պետքարտուղարության զեկույց. «Ամերիկայի ձայն»
3524 դիտում
14:48 12-06-2018
Թավշյա հեղափոխությունը շրջադարձային կետ էր Հայաստանի համար. Տարոն Աճեմօղլու․ «Ամերիկայի ձայն»
Այս բաժնից
745 դիտում
14:03 22-12-2024
ԱՄՆ ռազմածովային ուժերը Կարմիր ծովի վրա սխալմամբ խոցել են սեփական կործանիչը
838 դիտում
13:11 22-12-2024
Իրանի հյուսիսում սպանված է հայտնաբերվել ռուսաստանցի վարորդ
655 դիտում
12:42 22-12-2024
Թուրքիայի Մուղլա նահանգում շտապօգնության ուղղաթիռը բախվել է հիվանդանոցի շենքին. 4 մարդ է զոհվել