1472 դիտում
09:25 02-04-2021
Հայաստանում դատավորների կոռուպցիան շարունակում է մնալ մտահոգիչ․ ԱՄՆ պետքարտուղարության զեկույց. «Ամերիկայի ձայն»
ԱՄՆ պետքարտուղարությունը հրապարակել է Մարդու իրավունքների պաշտպանության մասին իր ամենամյա զեկույցը, ուր առանձին անդրադարձ կա Հայաստանի՝ 2020 թ.-ի զարգացումներին։ Հաղորդում է «Ամերիկայի ձայնը»։
Մարդու իրավունքների պաշտպանության հիմնախնդիրն ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության կենտրոնում է, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը օրերս պետքարտուղարության հրապարակած Մարդու իրավունքների պաշտպանության 2020 թ.-ի հերթական զեկույցում: ԱՄՆ պետքարտուղարը շեշտել է, որ ցանկացած վայրում մարդու իրավունքների ոտնահարման անտեսումը նպաստում է ամենուր անպատժելիության զգացումի տարածմանը:
«Հրապարակված զեկույցը ցույց է տալիս, որ այսօր մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում միտումները սխալ ուղղությամբ են շարժվում»,- հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը:
Պետքարտուղարության զեկույցն ընդգծում է, որ Հայաստանում չեն արձանագրվել կառավարության կողմից ապօրինի սպանության կամ անհետացման դեպքեր, չկան տեղեկություններ քաղաքական բանտարկյալների մասին, սակայն առկա են հաղորդումներ իրավապահ մարմինների կողմից բերման ենթարկվածների նկատմամբ շարունակվող խոշտանգումների կամ բռնության դեպքերի մասին: Ազատազրկման հաստատությունների սանիտարական պայմանները վատ են, բժշկական օգնության մակարդակը՝ անբավարար: Բանտերում գործում է հիերարխիկ հանցավոր համակարգ: Նուբարաշենի բանտում մարդկանց թիվը գերազանցում է թույլատրելի թվաքանակը: Ըստ զեկույցի, անցած տարվա ընթացքում տեղեկություններ են հաղորդվել նաև անօրինական ձերբակալությունների մասին:
Զեկույցում ասվում է, որ չնայած օրենքը նախատեսում է անկախ դատական համակարգ, Հայաստանում այն ընդհանուր առմամբ չի դրսևորվել որպես անկախ և անկողմնակալ: Դատավորների անաչառության նկատմամբ ժողովրդական վստահության մակարդակը ցածր է, մինչդեռ քաղաքացիական հասարակությունը շեշտում է, որ արդարադատության ոլորտը պաշտպանում է նախորդ իշխանությունների ներկայացուցիչներին՝ անընդմեջ կայացնելով նրանց համար բարենպաստ վճիռներ: Դատավորների կոռուպցիան շարունակում է մնալ մտահոգիչ, ընդգծում է պետքարտուղարությունը:
Ըստ զեկույցի, երկրում առկա է համակարգային կոռուպցիայի ժառանգություն բազմաթիվ ոլորտներում, ներառյալ շինարարության, հանքաարդյունաբերության, պետական կառավարման, խորհրդարանի, դատական համակարգի, գնումների և պետական օգնության տրամադրման ասպարեզներում: Պետքարտուղարության կարծիքով, կոռուպցիայի դեմ պայքարը շարունակում է մնալ գերխնդիր կառավարության համար, որը նախորդ տարվա ընթացքում շարունակել է միջոցներ ձեռնարկել կոռուպցիայի վերացման ուղղությամբ:

Նմանատիպ նյութեր
3366 դիտում
09:37 13-03-2020
Հայաստանում դատավորների շրջանում կոռուպցիան մտահոգիչ է․ Պետքարտուղարության զեկույց․ «Ամերիկայի ձայն»
2776 դիտում
08:56 14-03-2019
«Թավշյա հեղափոխությունը» դրական մեծ առաջընթաց էր․ ԱՄՆ Պետքարտուղարության զեկույց․ «Ամերիկայի ձայն»
Այս բաժնից
883 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3238 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2251 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը