211652_close_icon
views-count1052 դիտում article-date 13:31 13-03-2019

Կներմուծվի աջ ղեկով մոտ 1000 մեքենա

Աջ ղեկով մեքենաների ներմուծումը Հայաստանում մինչև մայիսի 1-ը թույլատրելու մասին օրենքի ընդունումից հետո կներմուծվի աջ ղեկով մոտ 1000 մեքենա: «[url=https://armenpress.am/arm/news/967340.html]Արմենպրես[/url]»-ի հաղորդմամբ` Ազգային ժողովում «Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումն արգելելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագծի քննարկմանն այս մասին ասաց ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը: ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը հետաքրքրվեց, թե նախագծի ընդունումից հետո որքան ավտոմեքենաներ են ներմուծվելու, և ժամկետներն արդյոք բավարա՞ր են, որ գործնականում ապահովվի դրանց ներմուծումը: Հակոբ Արշակյանը նշեց, որ ի սկզբանե ներմուծման ժամկետի համար այլ օր է նշված եղել, հիմա փոխել են, որ հնարավորություն տան մաքսային մարմնին թողունակությունն ապահովել: «Խոսքը մինչև 1000 մեքենաների մասին է: Մենք ի սկզբանե որևէ չափելի թիվ չէինք ունեցել, այդ պատճառով օրենքը չէինք ընդունում ռիսկերից խուսափելու համար: Այնուամենայնիվ, այս նախաձեռնության անդամները բերել են մեքենաների հստակ թիվ` իրենց կոդերով, որոնք ամբողջական չեն, բայց գերակշիռ մեծամասնությունն են»,-նշեց նա Մինչև այս տարվա մայիսի 1-ը ՀՀ տարածք կարող են ներմուծվել աջ ղեկով այն ավտոմեքենաները, որոնք մաքսային տարածքներում են, և որոնք ձեռք են բերվել մինչև 2018-ի դեկտեմբերի 30-ը: Նախարարի կարծիքով` այդ երկու սահմանափակումներով հավելյալ ռիսկերից խուսափում են և խնդրին լուծում են տալիս:

Նմանատիպ նյութեր