211652_close_icon
views-count45052 դիտում article-date 12:57 13-03-2019

Արտակարգ դեպք Լոռու մարզում. 54-ամյա վարորդը տրակտորով աշխատանքներ կատարելու ժամանակ սահքի պատճառով տրակտորով մոտ 70 մետր գլորվել է ձորը. նրան այնտեղից դուրս են բերել փրկարարները, բժիշկներն ու քաղաքացիները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ մարտի 12-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 15։00-ի սահմաններում Նեղոց համայնքի վարչական տարածքում գտնվող «Գլիզնաձոր» կոչվող հանդամասում աշխատանքներ կատարելու ժամանակ «Տ Կոնտեքշն» ՍՊԸ-ին պատկանող Կոմացո Տ155 մակնիշի 096 ԼԼ համարանիշի տրակտորի վարորդ՝ Օձուն գյուղի բնակիչ, 54-ամյա Դերենիկ Գալստյանը տրակտորի վառելիքը ստուգելու նպատակով բարձրացել է տրակտորի վրա, որի ժամանակ հողի սահք է տեղի ունեցել, և տրակտորը գլորվել է ձորը, վարորդ Դ. Գալստյանը նույնպես կորցրել է հավասարակշռությունը և մոտ 70 մետր գլորվել ձորը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր է ժամանել արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 30 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ հրամանատարի տեղակալ Կամո Գալինյանի գլխավորությամբ, 1 մարտական հաշվարկով։ Փրկարարները, քաղաքացիները և Ալավերդի բժշկական կենտրոնի բուժքույրը ձորն ընկած վարորդին առաջին բուժօգնությունն են ցուցաբերել, որից հետո պատգարակով մեծ դժվարությամբ դուրս են բերել երթևեկելի գոտի և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, այնուհետև վիրավորին անմիջապես տեղափոխել են Ալավերդու հիվանդանոց։ Նշված հիվանդանոցից ֆոտոլրագրողին հայտնել են, որ վիրավոր Դ. Գալստյանին տեղափոխել են Երևանի «Աստղիկ» բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Թումանյանի բաժնի օպերատիվ խումբն ու ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Արա Շահնազարյանի գլխավորությամբ։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Էդիկ Սիմոնյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 50+
50+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր