211652_close_icon
views-count18895 դիտում article-date 17:59 27-09-2023

Արտակարգ դեպք Վայոց ձորի մարզում․ տրակտորը Արտավան բնակավայրում մոտ 100 մետր գլորվել է ձորը․ վիրավորին պատգարակով մեծ դժվարությամբ դուրս են բերել փրկարարներն ու քաղաքացիները․ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ սեպտեմբերի 27-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։

Ժամը 16.00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արտավան բնակավայրի «Չրախլու» կոչվող տարածքում տրակտորը մոտ 100 մետր գլորվել ու հայտնվել է ձորում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր է ժամանել Վայքի հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Օպերատիվորեն ժամանել է նաև Վայքի բուժմիավորում կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։

Հրշեջ-փրկարարները քաղաքացիների օգնությամբ ձորից մեծ դժվարությամբ պատգարակով դուրս են բերել վարորդ Իշխան Գրիգորյանին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։

Բժիշկները մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել նրան։

Դեպքի վայր են ժամանել Ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության պետն ու Ոստիկանության Վայքի բաժնի պետը։

Տեղում աշխատել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչության քննիչները։

Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի


 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 11+
11+

Նմանատիպ նյութեր