Համանախագահների հայտարարության տեքստը Փաշինյանն ու Ալիևը նախապես կարդացել էին․ «Փաստ»
«Փաստ» թերթը գրում է. «Անցած շաբաթ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից տարածված հայտարարության տեքստը, որը տեղեկատվական դաշտում դարձավ լուրջ քննարկումների և շահարկումների առիթ, ՀՀ իշխանությունների շրջանում առանձնապես զարմանք ու աժիոտաժ չի առաջացրել:
Բանն այն է, որ «Փաստ» թերթի տեղեկություններով, հրապարակելուց առաջ տվյալ տեքստը նախապես ուղարկվել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին: Ի դեպ, դա թելադրում է հենց դիվանագիտական արարողակարգը:
Նշենք, որ ԵԱՀԿ ՄԽ պատմության մեջ (1992թ.) ադրբեջանական կողմը ոչ մի անգամ չի ողջունել համանախագահների հայտարարությունների տեքստերը, և մարտի 9-ին հրապարակված հայտարարությունը, որպես այդպիսին, առաջինն էր, ինչը հայաստանյան ներքաղաքական ու քաղաքագիտական շրջանակներում որոշակի մտահոգության տեղիք է տալիս»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]