Շիրակի մարզի Արևշատ գյուղի դպրոցում տեղի ունեցավ Վահան Տերյանի 134-ամյակին նվիրված միջոցառում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ մարտի 12-ին, Շիրակի մարզի Արևշատ գյուղի Մետաքսեի անվան միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ Վահան Տերյանի 134–ամյակին նվիրված միջոցառում:
Միջոցառմանը ներկա էին Վ. Տերյանի ծոռ, գրականագետ Գևորգ Էմին-Տերյանը, դպրոցի տնօրեն Ս. Խաչատրյանը, գյուղապետ Սայաթ Խաչատրյանը, դպրոցականներ և հյուրեր:
Գ. Էմին –Տերյանը Վ. Տերյանի գրքերից նվիրեց դպրոցին, աշակերտներին և շնորհակալություն հայտնեց դպրոցի տնօրինությանը, ողջ անձնակազմին՝ գեղեցիկ միջոցառումը կազմակերպելու համար:
Լուսանկարները՝ Հարություն Համբարյանի