35681 դիտում
15:45 16-10-2018
Շիրակի մարզի Արևշատ համայնքի միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ «Մետաքսեի պոեզիայի օրեր» խորագրով 2-րդ փառատոնը, ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հոկտեմբերի 16-ին, Շիրակի մարզի Արևշատ գյուղի բանաստեղծուհի Մետաքսեի անվան միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ «Մետաքսեի պոեզիայի օրեր» խորագրով հերթական փառատոնը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այն անցկացվում է արդեն 2-րդ տարին։
Փառատոնի գլխավոր հյուրն էր ճանաչված հայ բանաստեղծուհի, գրող, թարգմանիչ և հասարակական գործիչ, Հայաստանի գրողների միության անդամ, Արցախյան շարժման ակտիվ մասնակից Մետաքսեի դուստրը՝ բանաստեղծուհի Լիլիթը։
Փառատոնին ներկա էին նաև Շիրակի մարզի կրթության վարչության և մշակույթի պետ Հ. Կարապետյանը, ինչպես նաև Հայաստանի գրողների միության մանկական բաժնի վարիչ Անուշ Վարդանյանը և Շիրակի մարզպետարանի կրթության բաժնի վարիչ Գ. Ղումաշյանը։
Բոլոր մասնակիցները պարգևատրվեցին շնորհակալագրերով։ Բացման խոսքը տրվեց դպրոցի տնօրեն Ս. Խաչատրյանին։
Փառատոնը կազմակերպելու և նախապատրաստելու համար պատվոգրեր ստացան Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանը, մարզպետի տեղակալ Սոֆի Հովհաննիսյանը, վարչության պետ Հ. Կարապետյանը, Գյումրու քաղաքապետի մշակույթի գծով խորհրդական Հասմիկ Կիրակոսյանը և Արևշատի համայնքապետ Ս. Խաչատրյանը։
Իսկ «Հայաստան» հրատարակչության գլխավոր Վահագն Սարգսյանը գրքեր նվիրեց փառատոնի բոլոր մասնակից աշակերտներին։
Լուսանկարները և տեսանյութը՝ Հարություն Համբարյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 42+
42+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
14646 դիտում
17:30 21-02-2018
Շիրակի մարզի Արևշատ գյուղի դպրոցում տեղի ունեցավ Գրքի օրվան նվիրված գեղեցիկ միջոցառում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ