211652_close_icon
views-count2811 դիտում article-date 21:54 12-03-2019

ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը աջակցում է Հայաստանին՝ կաթնամթերքի ոլորտում կերի առաջարկի և կաթի վերամշակման գործընթացների բարելավման հարցում

ՊԳԿ-ի `նախկինում արվածուսումնասիրությունները բացահայտեցին, որ կաթնամթերքի արժեշղթայում բացակայում է բավարար որակի անասնակերի մատակարարումը, որը կարող է բարելավել կաթի արտադրությունըևնպաստել երկրի տնտեսական ու սոցիալական ընդհանուր զարգացմանը։ Ուսումնասիրության արդյունքներիհամաձայն, անասունների կերակրման ֆերմերների կողմից կիրառվող եղանակներն ու կաթնամթերքի ոլորտի զարգացումը եւս անբավարար մակարդակի են, ինչը պահանջում է արտաքին տեխնիկական օժանդակություն՝ էլ ավելի բարելավելու արտադրողականությունն ու ֆերմաների պայմանները։ Այսօր կայացած աշախատաժողովը, որը կազմակերպվել էր ՊԳԿ-ի, Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն» (CARD) հիմնադրամի և «Ագրոբիզնեսի հետազոտությունների և կրթության միջազգային կենտրոն» (ICARE) հիմնադրամի համատեղ ջանքերի շնորհիվ, համախմբել էր կաթնամթերքի ոլորտի շահառուներին և փորձառուներին՝ քննարկելու կաթնամթերքի ամբողջական արժեշղթայի ուսումնասիրությունների արդյունքները: Մասնավորապես, մասնակիցները ներկայացրեցինկաթնատու կովերի կաթի արտադրողականության, կաթնամթերքի վերամշակման ոլորտի իրավիճակի, սպառողների նախասիրությունների եւ հայկական կաթնամթերքի համար միջազգային շուկա դուրս գալու ներուժի վրա ազդող հիմնական գործոնները եւ կաթնամթերքի շղթայի բարելավմանն ուղղված անհրաժեշտ ներդրումների ճանապարհային քարտեզը: Աշխատաժողովի ընթացքումհնչած կարծիքներն ու տրամադրված տեղեկատվությունը կօգտագործվեն ի նպաստ ներդրումային ռազմավարության եւ ճանապարհային քարտեզի մշակման, որը կարող է Հայաստանի կառավարությանը եւ դոնոր համայնքին ուղղորդել կերային ռեսուրսների և վերամշակման գործընթացիբարելավմանը, ինչպես նաև շուկայամետ կաթնամթերքի ոլորտի հզորացմանը Հայաստանում: Միջոցառումը ՊԳԿ-ի ծրագրի մաս է հանդիսանում, որը մեկնարկել է 2017 թ.-ին `նպատակ ունենալով ընդարձակ ներգործություն ունենալ Հայաստանի կաթնամթերքի ոլորտի վրա՝ միեւնույն ժամանակ փոխլրացնելով ընթացիկ աշխատանքները՝ նոր կաթնատու սորտերի ստացման ծրագրերի ու անասունների առողջական վիճակի բարելավումների միջոցով անմիջականորեն բարձրացնելու կաթնատու խոշոր եղջերավոր կենդանիների կաթնատվության մակարդակը։ «Կաթի արտադրության մեջ արդյունաբերության աճը եւ մրցունակությունը սահմանափակվում են ցածր արտադրողականությամբ եւ սեզոնայնությամբ, կաթի ցածր որակով, ինչպես նաեւ մատակարարման շղթայի չափազանց հատվածավորմամբ: ՊԳԿ-ի աջակցությաննպատակն է ստեղծել կաթնամթերքի ոլորտի զարգացումը խթանող ռազմավարություն, որը կենսունակ ուղի կհարթիՀայաստանում ոլորտի կայուն եւ ընդգրկուն զարգացման համար», - ասել է ՊԳԿ տնտեսագետ եւ ծրագրի թիմի ղեկավար Չենգ Ֆանգը: Ուսումնասիրության անցկացման համար հանրապետության չորս քաղաքներում (Երեւան, Աբովյան, Գյումրի եւ Վանաձոր) ընդգրկվել են ընդհանուր առմամբ 400 սպառող տնային տնտեսություններ: Բացի այդ, իրականացվել է սպառողների նախապատվությունների վերլուծություն, 20 կաթնամթերք վերամշակող ընկերություններ մասնակցել են խորացված հարցազրույցների:Հավաքված որակական եւ քանակական տեղեկատվությունը օգտագործվել է վերամշակողների արտադրական հզորությունների օգտագործման, կաթի հավաքման, բաշխման եւ շուկայի ռազմավարության վերլուծության համար: Տվյալների հավաքագրումից եւ տարատեսակ գնահատումներից հետոաշխատաժողովի մասնակիցները վերանայել, վերստուգել ու վավերացրել են ուսումնասիրությունների արդյունքներն ու ներդրումների ճանապարհային քարտեզը:Մասնակից ավելի քան 60 անձիքներկայացնում էինՀՀ Գյուղատնտեսության նախարարությունը, Վիճակագրական կոմիտեն, Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, Հայաստանի ազգային ագրարային համալսարանը, ծառայություններ մատուցողներ եւ մատակարարներ, փոքր, միջին եւ խոշոր չափի ֆերմերային տնտեսություններ, վերամշակողներ, համայնքների ղեկավարներ, կոոպերատիվներ, ինչպես նաեւ դոնոր համայնքի ներկայացուցիչներ, ինչպիսիք են Եվրոպական միությունը, Համաշխարհային բանկը ևԱվստրիական զարգացման գործակալությունը։ Ծրագիրը որդեգրել է արժեշղթայի մշակման մոտեցումը՝ գործունեություն ծավալելով ինչպես արժեշղթայի վերին, այնպես էլ ստորին մակարդակներում, եւ ապահովելով ռազմավարություն՝ հետեւյալ նպատակներին հասնելու համար. արտադրողականության աճ՝ կաթնատու խոշոր եղջերավոր կենդանիների անասնակերի բարելավման տեսանկյունից, հատկորոշել շուկայական ներուժը/ռազմավարությունը, ինչպես նաև տրամադրել ներդրումների ճանապարհային քարտեզ՝ բարելավելու կաթնամթերքի տարատեսակ ապրանքատեսակների շուկաները։ Ֆանգը նշել է, որ ՊԳԿ-ն նախատեսում է Հայաստանում ստեղծել գործընկերություն՝ սննդի եւ վերամշակման ոլորտների զարգացման համար կարողությունների եւ գյուղատնտեսական նորարարությունների հզորացման նպատակով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր