1238 դիտում
17:14 12-03-2019
Ալեն Սիմոնյանն ու ՀՀ-ում Ղազախստանի դեսպանն անդրադարձել են երկկողմ փոխգործակցության օրակարգի առաջմղմանն առնչվող հարցերի
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ալեն Սիմոնյանը մարտի 12-ին ընդունել է Հայաստանում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիմուր Ուրազաևին: Այս մասին հայտնում են ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից:
Զրուցակիցներն անդրադարձել են երկկողմ փոխգործակցության օրակարգի առաջմղմանն առնչվող հարցերի:
Ալեն Սիմոնյանը կարևորել է երկու երկրների միջև հարաբերությունների առավել զարգացումն ու միջխորհրդարանական կապերի խորացումը: Այս համատեքստում ԱԺ փոխխոսնակը տեղեկացրել է, որ շուտով կձևավորվի Հայաստան-Ղազախստան բարեկամական խումբը, որն ակտիվ դերակատարություն կունենա փոխադարձ կապերի ընդլայնման գործում: ԱԺ նախագահի տեղակալն անդրադարձել է միջխորհրդարանական կառույցներում պատվիրակությունների համագործակցված աշխատանքին, այս հարցում կարևորել երկկողմ հետաքրքրություն ունեցող խնդիրներում միմյանց աջակցելը:
Անդրադարձ է կատարվել նաև ԼՂ հիմնախնդրի կարգավորմանը: Ալեն Սիմոնյանը, անընդունելի համարելով մեր հարևան պետության կողմից խաղաղության հաստատմանը խոչընդոտող կոչերը և ռազմատենչ հռետորաբանությունը, ընդգծել է, որ հակամարտության խաղաղ կարգավորմանն այլընտրանք չի կարող լինել: Դեսպանն իր հերթին կարևորել է հակամարտությունների խաղաղ կարգավորումը:
Թիմուր Ուրազաևը խոսել է ԵԱՏՄ և ՀԱՊԿ շրջանակում Հայաստանի հետ փոխգործակցության հեռանկարների վերաբերյալ, ներկայացրել երկու ինտեգրացիոն ուղղություններում իր երկրի առաջնահերթությունները:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել մի շարք ոլորտներում երկկողմ կապերի ընդլայնմանը վերաբերող հարցերի:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1942 դիտում
16:41 07-01-2025
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն ու ռուբլին թանկացել են
1834 դիտում
14:41 07-01-2025
ՀՎԿԱԿ-ը՝ Հայաստանում գրանցված մետապնևմովիրուսի դեպքերի մասին
1978 դիտում
20:51 06-01-2025
Ճաշել, նոր ենք եկել, ժողովուրդ ջան. չեմ էլ խմում, բայց կչխկացնեմ. Փաշինյանը՝ Արուճում․ NEWS.am