211652_close_icon
views-count346 դիտում article-date 18:46 06-10-2026

Ալեն Սիմոնյանն ու Ֆրանսիայի դեսպանը քննարկել են երկկողմ օրակարգի հարցեր

ԱԽ քարտուղար Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 6-ին ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության նորանշանակ դեսպան Ֆլորիան Էսկյուդիեին։

Այս մասին տեղեկացնում են ԱԽ գրասենյակից:

Ալեն Սիմոնյանը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ եւ հաջողություններ մաղթել նրան դիվանագիտական առաքելության ընթացքում։

Զրուցակիցները քննարկել են երկկողմ կապերին վերաբերող մի շարք հարցեր։

Անդրադարձ է կատարվել ՀՀ-ԵՄ փոխգործակցության ընթացքին, ինչպես նաեւ տարածաշրջանային նշանակության այլ թեմաների։

 

Նմանատիպ նյութեր