2046 դիտում
15:36 12-03-2019
Չեմպիոնների լիգա. Այսօր՝ «Յուվենտուսի» և Ռոնալդուն գլխավոր քննությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչում այսօր կկայանա երկու պատասխան հանդիպումներ։
Իտալիայի չեմպիոն «Յուվենտուսը» սեփական հարկի տակ կընդունի Մադրիդի «Ատլետիկոյին»: Առաջին խաղում Դիեգո Սիմեոնեի սաները համոզիչ հաղթանակ էին տարել՝ 2:0, և այսօր «Յուվենտուսի» կարևորագույն հանդիպումն է մրցաշրջանում:
Եթե իտալացիները չհաղթահարեն «Ատլետիկոյի» արգելքը, ապա մրցաշրջանը նրանց համար միանշանակ կարելի է համարել ձախողված՝ անկախ նրանից, որ Իտալիայի չեմպիոնի տիտղոսը գործնականում ապահովված է: Մեծ հաշվով, սա կարող է լինել Մասիմիլիանո Ալեգրիի գլխավոր քննությունը, որը չհանձնելու դեպքում նա հրաժեշտ կտա պաշտոնին:
Երկրորդ խաղում «Մանչեսթեր Սիթին» կհյուրընկալի գերմանական «Շալկեին»։ Այստեղ ամեն ինչ հասկանալի է. «Մանչեսթեր Սիթին» Գելզենկիրխենում հաղթել էր 3։2 հաշվով, և սպասել ինչ որ հրաշքի անիմաստ է, թեպետ «Մանչեսթեր Յունայթեդը» ապացուցեց, որ հրաշքներ լինում են, բայց այս դեպքում թիմերի խաղամակարդակները բավական տարբեր են:
[b]Չեմպիոնների լիգա, 1/8 եզրափակիչ, պատասխան հանդիպումներ
[/b]
«Յուվենտուս» (Իտալիա) - «Ատլետիկո» (Իսպանիա)՝ (առաջին խաղ՝ 0։2)
«Մանչեսթեր Սիթի» (Անգլիա) - «Շալկե» (Գերմանիա)՝ (առաջին խաղ՝ 3։2)
Հանդիպումները կմեկնարկեն Երեւանի ժամանակով կեսգիշերին։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
3876 դիտում
01:15 16-09-2015
Չեմպիոնների լիգա. Ռոնալդուի հեթ-տրիկը, «Յուվենտուսի» հաղթանակն ու մանչեսթերյան ողբերգությունը. տեսանյութ
13858 դիտում
01:52 23-11-2016
Չեմպիոնների Լիգա. Արտառոց հաշիվ Դորտմունդում, «Ռեալի» և «Յուվենտուսի» ծանր հաղթանակները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30440 դիտում
01:01 12-04-2018
Չեմպիոնների լիգա. «Յուվենտուսի» հրաշքին մեկ րոպե պակասեց, Բուֆոնի ողբերգական հրաժեշտը. ՖՈՏՈՇԱՐՔ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
613 դիտում
22:53 23-04-2024
Հայաստանը ներկայացնող 3 բռնցքամարտիկներ առնվազն բրոնզե մեդալ են ապահովել Եվրոպայի առաջնությունում
556 դիտում
10:05 23-04-2024
Բռնցքամարտի ԵԱ-ում ապրիլի 23-ին Հայաստանն ունի 3 մասնակից