Սորոսի հիմնադրամից փող է ստացել նաև Աննա Հակոբյանը․ «Իրավունք»
«Իրավունք» թերթը գրում է. «Տխրահռչակ Սորոսի հիմնադրամի դրամաշնորհների ցանկն ուսումնասիրելիս պարզվեց, որ 2000 թվականի հուլիսի 18-ին 3086 ԱՄՆ դոլար է տրվել A&M հրատարակչական տանը, որի կոնտակտային անձը համարվում էր Աննա Հակոբյանը:
Գումարը տրված էր Միշել Ֆուկոյի գրքերից մեկի թարգմանության և 1000 օրինակ տպելու համար: Զարմանալիորեն Սորոսի հայաստանյան գրասենյակի ղեկավար Լարիսա Մինասյանը այսպիսի դեպքերի մասին նախընտրել է լռել, իսկ այնուհետև ընդհանրապես ջնջել է իր կայքից տրվող դրամաշորհների մանրամասները»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]