211652_close_icon
views-count2145 դիտում article-date 10:21 12-03-2019

ՆԱՏՕ-ն Երևանից զգուշացրեց Ադրբեջանին․ «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանում մեկնարկած ՆԱՏՕ-ի շաբաթի շրջանակում Հայաստան այցելած կազմակերպության գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայը Երևանում մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքին հետաքրքրում է խաղաղությունը կովկասյան ռեգիոնում, և ՆԱՏՕ-ն բոլոր կողմերին հայտնում է, որ Արցախի հարցը ռազմական լուծում չունի: Երևանում ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցչի հայտարարությունը փաստացի նախազգուշացում է Ադրբեջանին, որը Երևանում ՆԱՏՕ-ի շաբաթվան զուգահեռ անցկացնում է խոշորագույն զորավարժություն, ընդ որում՝ առանց դրա մասին պատշաճ միջազգային իրազեկման: Կովկասի խաղաղության և կայունության հեռանկարով ՆԱՏՕ-ի հետաքրքրությունը անկասկած պայմանավորված է ոչ թե մարդասիրական և խաղաղասիրական իդեալներով, ավելի ճիշտ կլինի ասել՝ ոչ միայն խաղաղասիրական իդեալներով և մարդասիրությամբ, այլ նաև գործնական քաղաքականության միանգամայն ռացիոնալ հանգամանքներով»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր