4689 դիտում
08:11 11-07-2015
Կրետե կղզի Թբիլիսիից մեկնելիս ավիատոմսն արժե 322 եվրո, Երևանից՝ 605 եվրո. «Ժամանակ»
Հայաստանից արտերկիր հանգստի մեկնողների զգալի մասը նախընտրում է թռիչքը Թբիլիսիից, որտեղ ավիատոմսերը անհամեմատ էժան են, գրում է «Ժամանակ» թերթը։
Օրինակ, ըստ թերթի, Երևանից Բարսելոնա ավիատոմսը հետադարձով արժե 850 եվրո, իսկ Թբիլիսիից 427։ «Էլ Ընդ Այ Տուր» տուրիստական ընկերությունը «Ժամանակին» տրամադրել է ավիատոմսերի արժեքի վերաբերյալ տվյալներ, որոնց համաձայն՝ հետադարձով Երևանից Փարիզ ավիատոմսը 594 եվրո է, իսկ Թբիլիսիից՝ 374, Երևանից Հռոմ՝ 623 եվրո է, իսկ Թբիլիսիից՝ 407։ Դեպի Կիպրոս Երևանից և Թբիլիսիից տարբերությունը ավելի քան 100 եվրո է։ Կրետե կղզի Թբիլիսիից մեկնելիս ավիատոմսն արժե 322 եվրո, Երևանից՝ 605 եվրո։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
3062 դիտում
23:40 23-11-2018
«Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանները Երևանից Ռոստով մեկնելիս հետախուզվողի են հայտնաբերել
2124 դիտում
12:15 03-08-2020
ԱԻՆ-ն ամփոփում է անցած շաբաթը. գրանցվել է 616 դեպք, որից 322-ը՝ արտակարգ, արձանագրվել է 10 մահ
Այս բաժնից
1267 դիտում
07:36 21-12-2024
Արևմտյան «ժողովրդավարության» դեմքը՝ «յուրային-օտար». «Փաստ»
2335 դիտում
08:51 19-12-2024
Նոր պաշտոն՝ ո՞ր «արժանիքների» համար. «Փաստ»