Վարչապետը զգուշացրեց՝ չօգտագործել պետական ռեսուրսը նախընտրական քարոզչության ժամանակ
ՀՀ Կառավարության այսօրվա նիստի սկզբում վարչապետ Կարեն Կարապետյանն անդրադարձավ մամուլի հրապարակումներին, թե որոշ գերատեսչությունների ղեկավարներ նախընտրական քարոզչություն են սկսել, օգտագործելով պետական ռեսուրսը:
«Մամուլում կան հրապարակումներ, որ մեր գերատեսչությունների ղեկավարները, մարզային կառույցների ղեկավարներն իրենց ադմինիստրատիվ ռեսուրսն օգտագործում են քարոզչության համար, մտնում են նախընտրական փուլ:
Բոլորին խստագույնս զգուշացնում եմ, որ նման ծառայություններն արջի ծառայություններ են՝ անկախ նրանից, թե որ կուսակցության շահն են պաշտպանում»,- ասաց վարչապետը: