Նիկոլ Փաշինյանը կոչ է արել ՆԱՏՕ-ին ազդեցիկ ուղերձ հղել Ադրբեջանին. Euronews-ի հարցազրույցը. ՏԵՍԱՆՅՈՒԹ. Tert.am.
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոչ է արել ՆԱՏՕ-ին ուղերձ հղել Ադրբեջանին, որ միջազգային հանրությունը չի ընդունի Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն ուժով լուծելու ցանկացած փորձ: Այդ մասին Նիկոլ Փաշինյանն ասել է Բրյուսել ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին մասնակցելու նպատակով կատարած այցի ընթացքում Euronews-ին տված հարցազրույցում:
Լրատվամիջոցի հետ զրույցում Նիկոլ Փաշինյանը նշել է, որ չնայած Հայաստանը մասնակցում է Կոսովոյում և Աֆղանստանում ՆԱՏՕ-ի առաքելություններին, ինչը հնարավորություն է տալիս մասնակցել միջազգային անվտանգության ապահովմանը, սակայն նա Հայաստանն, ընդհանուր առմամբ, տեսնում է ՀԱՊԿ-ում:
Մանրամասներն՝[url=http://www.tert.am/am/news/2018/07/13/nikol-pashinyan/2741308] այստեղ[/url]